Բրիթնի Սփիրսը հայտարարել է, «տեղափոխվում է Մեքսիկա»
Բրիթնի Սփիրսը հայտարարել է, որ «տեղափոխվում է Մեքսիկա»՝ նշելու իր 43-ամյակը։
Երգչուհին Instagram-ում զվարճալի տեսանյութեր է հրապարակել երկրպագուների համար, որոնցում կատակել է, որ նոր է դարձել 5 տարեկան և պատրաստվում է տեղափոխվել Լոս Անջելեսից։ «Այսօր իմ ծննդյան օրն է։ Այս տարի ես չեմ դառնա 43 տարեկան, ես կդառնամ հինգ տարեկան, իսկ վաղը պետք է գնամ մանկապարտեզ»:
Ավելի ուշ փոփ աստղն իր հետևորդներին ուրախացրել է հերթական պարով՝ վառ կարմիր ներքնազգեստով և սև ժանյակավոր տոպով։
Այնուամենայնիվ, աղբյուրը հայտնել է PEOPLE-ին, որ փոփ աստղի ուղևորությունը եղել է պարզապես ծննդյան տարեդարձը նշելու համար, այլ ոչ թե նոր սկիզբ ԱՄՆ-ից դուրս:
«Բրիթնին իր ծննդյան տարեդարձին զվարճալի հանգստի է գնացել», — պարբերականին պատմել է ինսայդերը:
Աղբյուրի համաձայն՝ Բրիթնին «ընկերների հետ» Մեքսիկա է մեկնել մասնավոր ինքնաթիռով։