Էդի Մերֆիի որդին նշանվել է Մարտին Լոուրենսի դստեր հետ

0

Էդդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պատրաստվում են խնամիանալ։ Էդդիի որդին՝ Էրիկ Մերֆին ամուսնության առաջարկ է արել Մարտինի դստերը՝ Ժասմին Լոուրենսին։ Այս մասին զույգը հայտնել է Instagram-ում հրապարակված քաղցր տեսանյութում։

Նշանադրության տեսահոլովակը, որտեղ հնչում է Էրիկ Բենետի «Spend My Life with You» երգը, սկսվում է նրանով, որ Էրիկը զարդարում է սենյակը մոմերով և վարդերի ծաղկեփնջերով և հատակը ծածկում ծաղիկների թերթիկներով, իսկ հետո ցույց է տալիս Ժասմինի արձագանքը, երբ նա մտնում է սենյակ առաջին անգամ:

Էրիկը ծնկի է իջնում և բացում մատանու տուփը։ Ժասմինն ասում է նվիրական «այո»-ն և համբուրում իր սիրելիին։

Իրենց համատեղ գրառման վերնագրում Ժասմինն ու Էրիկը գրել են. «Մենք նշանվել ենք: Աստված իսկապես օրհնել է մեզ մի սիրով, որը զգացվում է որպես ճակատագիր»:

Leave A Reply

Your email address will not be published.