Գուգլից օգտվելը տարեցների համա՞ր է. WSJ-ն տեղեկացրել է Google-ի խնդիրների մասին ԱԲ-ի պատճառով

0

Google-ի ղեկավարությունն անհանգստացել է բրաուզերի որոնողական թրաֆիկի եւ ստացվող շահույթի նվազման պատճառով՝ կապված արհեստական բանականության (ԱԲ) զարգացման, մարքեթփլեյսների տարածման եւ Google-ի մատուցած որոնողական ինֆորմացիայի որակի վատացման հետ։ Այս մասին գրել է The Wall Street Journal-ը (WSJ) «Գուգլը» տարեցների համար է։ Սա է Googleի-ի խնդիրը» հոդվածում։

«Եթե Google-ը նավ լիներ, դա կլիներ «Տիտանիկը» սառցաբեկորի հետ բախումից մի քանի ժամ առաջ՝ բարձր սավառնող, ենթադրաբար չխորտակվող եւ պատրաստ բախվելու բնության ուժին, որը կարող է նրա անունը դարձնել աղետի հոմանիշը։

Google-ի դեմ ուղղված միտումները այնքան բազմաթիվ եւ փոխկապակցված են, որ արդարադատության նախարարության փորձերը՝ փակել ընկերությունը, որի մասին մանրամասները բացահայտվել են նոյեմբերի 20-ին,  կարող են խնդիրներից փոքրագույնը լինել»,- գրել է պարբերականը։

Թերթը մեջբերել է eMarketer հարթակի կանխատեսումը, որի համաձայն՝ 2025թ. Google-ի բաժինը որոնողական գովազդի ամերիկյան շուկայում առաջին անգամ կհասնի 50 տոկոսից ավելի ցածրի։

Պարբերականը նշել է, որ ներկայում «երիտասարդ սերունդն օգտագործում է այլ հարթակներ ինֆորմացիա հավաքելու համար, հատկապես ԱԲ։ Օրինակ OpenAI կորպորացիան  ավելացրել է ինտերնետ-որոնում ChatGPT-ում։ Meta Platforms-ը մտադիր է ստեղծել սեփական որոնողական համակարգ։ «Անգամ արհեստական բանականությամբ չաթ-բոտերն են ավելի շատ լուծում շատ խնդիրներ», իսկ Microsoft-ը եւ Apple-ը ինտեգրում են դրանք իրենց օպերացիոն համակարգերում, ավելացրել է թերթը։

Ավելին, Amazon-ը միլիարդ դոլարներ է վաստակում գործատուներից, որովհետեւ օգտատերերը ապրանքներ ընտրելիս գնում են ուղիղ մարքեթփլեյս՝ շրջանցելով Google-ի որոնումը։ Skai գովազդային հարթակի տվյալներով՝ գովազդի վրա քլիքների թիվը Google-ում իջել է 8 տոկոսով անցած տարվա համեմատ։

Google-ի տարածվածությանը սպառնում է նաեւ այն, որ որոնման արդյունքները նվազում են ԱԲ ստեղծած կոնտենտի պատճառով։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը Կոլումբիա օկրուգի դաշնային դատարան է ուղարկել իր հանձնարարականները, թե ինչպես վերացնեն Google-ի մենաշնորհը որոնման շուկայում։ Ընկերությանն առաջարկել են վաճառել Chrome բրաուզերը, ինչպես նաեւ հինգ տարով հրաժարվել ներդրումներից կամ ակտիվներ գնելուց որոնման ոլորտում, այդ թվում արհեստական բանականության հիման վրա։

ԱՄՆ արդարադատության նախարարությունը նշել է, որ Google-ը ավելի քան տասը տարի պահել է իր մենաշնորհը՝ օգտագործելով հակամրցակցային պրակտիկան։ Ընկերությունը մանիպուլացրել է վերահսկողությունը Android օպերացիոն համակարդգի եւ Chrome բրաուզերի հանդեպ, որպեսզի Google-ը ինքնին դառնա համընդհանուր որոնողական համակարգ, իսկ որոնումը՝ համացանցի միակ հասանելի կետ, որի օգնությամբ ընկերությունը տվյալներ է հավաքել օգտատերերի մասին եւ բարելավել գովազդի թարգեթինգը։

Leave A Reply

Your email address will not be published.