Ջուդի Դենչի շփոթված արձագանքը, երբ Սուրբծննդյան նվերների մեջ կարմիր ստրինգ է հայտնաբերում
Տիկին Ջուդի Դենչը շոկի մեջ է ընկել, երբ որպես Սուրբ Ծննդյան նվեր ստացել է կարմիր ստրինգ՝ զվարճալի բարեգործական արշավի տեսանյութում:
Տեսանյութում 89-ամյա լեգենդար դերասանուհին Սուրբ Ծննդյան վաղ առավոտյան բացում է իր նվերները։
Այն բանից հետո, երբ նա հուզված պատռել է փոքրիկ տուփը, նա հայտնաբերել է փոքրիկ ստրինգ ներսում: Ջուդին չի թաքցրել իր շոկն ու շփոթվածությունը՝ դիմելով տեսախցիկի կողմն ու ասելուց՝ «կարմիրն իմ գույնը չէ»։
Հատակին գցելով ստրինգը՝ նա անհամբերությամբ բացելէ հաջորդ նվերը, բայց նորից հիասթափվել է բովանդակությունից։ Այնտեղ անվաչմուշկներ էին։ «Տեսնում եք, ես էլ եմ գեղասահորդ», — հեգնանքով նշել է նա և նետել դրանք անպետք նվերների կույտի մեջ։
Տեսանյութի վերջում լսվում է աստղի ձայնը, որն ասում է. «Ինչու՞ այս Սուրբ Ծնունդին չնվիրել մի բան, որն իրենից ինչ որ բան ներկայացնում է»:
Զվարճալի հոլովակը նպատակ ունի բարձրացնելու իրազեկվածությունը աղետների հետևանքով օգնող միջազգային ShelterBox բարեգործական կազմակերպության մասին:
Բարեգործական կազմակերպությունը մասնագիտացած է ժամանակավոր կացարանով և կենցաղային այլ անհրաժեշտ պարագաներով այն ընտանիքներին, որոնց տները վնասվել կամ ավերվել են բնական աղետի, հակամարտությունների կամ կլիմայական ճգնաժամի հետևանքով: