Հակաբիոտիկներն աստիճանաբար դադարում են գործել. ի՞նչ այլընտրանքներ կան
ԱՀԿ-ն նշում է, որ հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը հանրային առողջապահության գլխավոր սպառնալիքներից է։ Կազմակերպությունը հրապարակել է հակաբիոտիկների հանդեպ կայուն մանրէների գլոբալ ցանկը, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պաթոգենների 60 տոկոսը այլեւս չի արձագանքում դեղերին, գրել է ՏԱՍՍ-ը։ 2019թ, 1,27 մլն մարդ աշխարհում մահացել է բակտերիալ վարակներից, որոնց դեմ հակաբիոտիկներն անզոր են եղել։ Դա շատ ավելին է, քան ՄԻԱՎ-ից, ՁԻԱՀ-ից եւ մալյարիայից մահերի թիվը։
Իրավիճակն անընդհատ վատանում է, ի հայտ են գալիս նոր հետազոտություններ, որոնք վկայում են պաթոգենների կայունության մասին հակաբիոտիկների հանդեպ։ 2023թ. Սիդնեյի համալսարանի փորձագետները ստուգել են 6 648 մանկական հակաբիոտիկներ 86 երկրներից։ Այդ դեղերը ԱՀԿ-ն երաշխավորել է տարածված մանկական վարակների (թոքաբորբ, սեպսիս, մենինգիտ) դեմ օգտագործման համար։ Դրանց արդյունավետությունը նվազել է ավելի քան 50 տոկոսով։ Փորձագետները նշում են, որ հենց երեխաներն են տառապում ստեղծված վիճակից ամենից շատ, քանի որ առկա անալոգները թեստավորվում են մեծահասակների վրա, եւ միշտ չէ, որ նույն կլինիկական ազդեցությունն են ունենում երեխաների վրա։
Անգամ եթե հակաբիոտիկների օգտագործումը կրճատվի, գեների էվոլյուցիան, որոնք օգնում են մանրէներին պայքարել դեղերի դեմ, չի դադարում։ 2017թ. Չինաստանի կառավարությունն արգելել է օգտագործել կոլիստինը (ամենաուժեղ հակաբիոտիկներից մեկը) որպես աճի խթանիչ կենդանիների կերերի համար։ Արդյունքում՝ դեղի օգտագործումը կրճատվել է 90 տոկոսով, եւ գիտնականները հույս ունեին, որ համապատասխան արդյունքներ կլինեն։ Բայց հետազոտությունները ցույց են տվել իջեցված ցուցանիշներ։ Նրանք եկել են այն եզրակացության, որ հակաբիոտիկների օգտագործման կրճատումը խնդրի լուծում չէ։ Անհրաժեշտ է աշխատել նոր մոտեցումների ստեղծման ուղղությամբ։
Այսօր ողջ աշխարհում ակտիվ պայքար է մղվում այլընտրանքային դեղերի ստեղծման ուղղությամբ հակաբիոտիկների վերաբերյալ։ Ահա ամենահեռանկարայիններից մի քանիսը։
Այս մեթոդի հիմքում ընկած է գաղափարն այն մասին, որ մանրէները կարող են «հիվանդանալ», եթե վարակվեն համապատասխան վիրուսով։ Այդ թուլությունը կարելի է օգտագործել բակտերիալ վարակների դեմ պայքարելու համար։ Մանրէներին վարակող տարրերը կոչվում են բակտերիոֆագներ, դրանք գրոհում են բացառապես վնասակար պաթոգենները եւ բացարձակ անվտանգ են կենդանիների, բույսերի եւ մարդկանց համար։ Դրանք կարելի է անվանել մանրէների բնական թշնամիներ։
Սա աշխատում է հետեւյալ կերպ. սկզբում վիրուսը միանում է ԴՆԹ-ին նրա հանդեպ կայուն մանրէով եւ դրա մեջ մտցնում սեփական գենետիկ նյութը, որը զավթում է կրողին։ Դրանից հետո մանրէն սկսում է մշտապես վերարտադրել նոր բակտերիոֆագներ այնքան ժամանակ, մինչեւ որ չի պայթում։ Ընդ որում, չարժե վախենալ, որ բակտերիոֆագները կվնասեն օրգանիզմին, դրանք կարող են աճել եւ բազմանալ միայն համապատասխան պաթոգենների ներսում։ Այսպիսով, հենց որ դրանք ոչնչանան, վիրուսները կդադարեն «աշխատել» եւ կընկնեն հանգստի վիճակի մեջ այնքան ժամանակ, մինչեւ որ աճի համապատասխան միջավայրը նորից հայտնվի (քանի դեռ մարդը նորից չի հիվանդանա)։
Սա հակաբիոտիկների հիանալի փոխարինում է, բայց էական թերություն կա. բակտերիոֆագները կարող են գրոհել միայն մանրէների մի տեսակի դեմ, ուստի բժիշկը պետք է ստույգ իմանա, թե ինչ պաթոգեններ են առաջացրել հիվանդությունը, որպեսզի ճիշտ դեղ ընտրի։
Այսօր ֆագոթերապիան կիրառվում է բավական հազվադեպ, այն նշանակում են միայն բացառիկ դեպքերում, բայց մեթոդն ակտիվորեն մշակվում է։ 2015թ. կալիֆոռնիացի հոգեբան Թոմ Պատերսոնը Եգիպտոսում հանգստի ժամանակ վարակվել էր հակաբիոտիկների հանդեպ կայուն Acinetobacter baumannii մանրէով։ Տղամարդու վիճակը կրիտիկական էր, եւ նա կոմայի մեջ է ընկել։ Դրանից հետո բժիշկները որոշել են նրան ներարկել չորս բակտերիոֆագների «կոկտեյլ», եւ արդյունքը սպասել չի տվել։ Պատերսոնը արթնացել է երեք օր անց եւ արագ ապաքինվել։ Հետո բժիշկներին հաջողվել է փրկել եւս հինգ անհուսալի պացիենտների կյանքը նույն միջոցով։
Այս նյութը կարող է դառնալ հակաբիոտիկների հանդեպ կայունության խնդրի լուծման բանալին։ Լիզինը հատուկ ֆերմենտ է, որը մշակում են բակտերիոֆագները, որպեսզի թափանցեն մանրէների բջջային պատերի միջով։ Դրանք էլ ոչնչացնում են պաթոգենները, ավելի ճիշտ՝ քայքայում են դրանց ամբողջականությունը։ Բակտերիոֆագները կարելի է փոխարինել լիզինով, այսինքն՝ օգտվել բուժման ավելի ուղիղ մոտեցումից։ Դրա մեկ միկրոգրամը բավական է միլիոնավոր մանրէներ ոչնչացնելու համար մի քանի վայրկյանում։ Սա ապացուցում են նաեւ կլինիկական փորձերը։ Ռոքֆելերի համալսարանի գիտնականները ապացուցել են, որ այն աշխատում է 40 տոկոսով ավելի արագ, քան հակաբիոտիկները։ Այսօր դեղը գտնվում է կլինիկական փորձերի երկրորդ փուլում։
Այս մոտեցումը հիմնված է CRISPR-Cas9 մանրէների պաշտպանական մեխանիզմի վրա։ Նրա օգնությամբ դրանք զավթում են ԴՆԹ մանր կտորները գրոհող վիրուսներից եւ ստեղծում գենետիկ նյութ CRISPR անվանմամբ։
CRISPR-ը թույլ է տալիս մանրէներին «հիշել» վիրուսը եւ ապագայում cas-9 սպիտակուցների օգնությամբ «կտրել» ԴՆԹ-ն թշնամիներից՝ ոչնչացնելով դրանք։
Այսօր այս առանձնահատկությունը լայնորեն օգտագործվում է գենային ինժեներիայում ԴՆԹ շղթաների «խմբագրման» համար։ Ապագայում CRISPR-Cas9-ը կարելի է օգտագործել հակաբիոտիների ստեղծման համար, որոնք կարող են սպանել եւ գրոհել միայն ցավածին մանրէները։ Որոշ փորձագետներ հավատում են, որ դա կօգնի մոդիֆիկացնել աղիների միկրոֆլորան այնպես, որպեսզի այն ինքնուրույն պայքարի վտանգավոր պաթոգենների հետ նախքան մարդու մոտ կառաջանան հիվանդության եւ բորբոքման ախտանշաններ։