Սլոտը կրկնեց Հիդինկի եւ Անչելոտիի ռեկորդը Պրեմիեր լիգայում

0

Անգլիայի առաջնության 12-րդ տուրում «Սաութհեմփթոնի» նկատմամբ հաղթանակի (3:2) շնորհիվ «Լիվերպուլի» հոլանդացի գլխավոր մարզիչ Արնե Սլոտը կրկնել է հոլանդացի Գուուս Հիդինկի եւ իտալացի Կառլո Անչելոտիի ռեկորդը Պրեմիեր լիգայում։

Երեքն էլ գլխավոր մարզիչի պաշտոնում առաջին 12 հանդիպումներում ունեն 10-ական հաղթանակ։

«Լիվերպուլը» 31 միավորվ գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից» առաջ է 8 միավոր։ 13-րդ տուրում «Լիվերպուլը» դեկտեմբերի 1-ին կընդունի «Մանչեսթեր Սիթիին»։

Leave A Reply

Your email address will not be published.