Ջո Մանգանյելոն, Անդրեա Մարտինը, Գլորիա Գեյնորը կմասնակցեն COAF միջոցների ամենազանգվածային հավաքին

0

Ջո Մանգանյելոն, Անդրեա Մարտինը, Գլորիա Գեյնորը կմասնակցեն «Հայաստանի երեխաներ»  հիմնադրամի (COAF) միջոցների ամենազանգվածային հավաքին 21-րդ ամենամյա տոնական գալա-համերգում, որը կկայանա դեկտեմբերի 14-ին Նյու Յորքի Cipriani 25 Broadway-ում։ Երեկոն կնվիրվի ավելի քան երկու տասնամյակ Հայաստանի գյուղերը վերափոխող COAF-ի աշխատանքին։

Միջոցառմանը կներկայացվի նշանավոր կազմ, ներառյալ հայտնի դերասան եւ COAF վարչության անդամ Ջո Մանգանյելոն, դերասանուհի, «Էմմիի», «Թոնիի» մրցանակակիր Անդրեա Մարտինը, ինչպես նաեւ նախատեսված է «Գրեմմիի» երկակի մրցանակակիր, երգչուհի Գլորիա Գեյնորի ելույթը։

Հայ աստղեր Վաչե Թովմասյանը եւ Կարեն Կարագուլյանը կստանան Cultural Advocacy Award մրցանակ։ Երկու դերասանները մրցանակին կարժանանան իրենց դերերի համար «Անորա» ֆիլմում, որն այս տարի ստացել է Կաննի փառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակ, ֆիլմի համար նաեւ «Օսկար» են կանխատեսում։

COAF խորհրդի անդամներ Շաքե եւ Վահե Նահապետյանները եւս կարժանանան Save A Generation Award 2024 մրցանակի COAF-ին անմնացորդ աջակցության եւ նվիրվածության համար։

2003թ. հիմնադրման պահից COAF-ը ազդեցություն է ունեցել ավելի քան 100 000 մարդու վրա Հայաստանի ավելի քան 80 համայնքներում՝ նպաստելով կրթության, առողջապահության, սոցիալական ծառայությունների եւ տնտեսության զարգացմանը։

Leave A Reply

Your email address will not be published.