Շերը պատմել է երկու ռեժիսորների մասին, որոնց հետ չի սիրում աշխատել

0

Շերը պատմել է Հոլիվուդում ունեցած իր փորձառությունների մասին՝ ասելով, որ իր վեց տասնամյակների դերասանական կարիերայի ընթացքում ինքը միայն երկու ռեժիսորի չի սիրում։

78-ամյա լեգենդար երգչուհին և դերասանուհին հայտնի է իր դերերով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Իսթվիքի վհուկները», «Դիմակը» և «Թեյախմություն Մուսոլինիի հետ»:

Շերը թողարկել է իր նոր հուշերի առաջին մասը, որտեղ նա հետ է նայում զվարճանքի արդյունաբերության մեջ իր պատմական կարիերային, ինչպես նաև իր քաոսային մանկությանը և ռոմանտիկ հարաբերություններին:

The Times-ին տված հարցազրույցում Շերն ասել է, որ միակ երկու ռեժիսորների հետ աշխատելը  իրեն դուր չի եկել՝ Պիտեր Բոգդանովիչը և «Մապեթների տղան», ըստ երևույթին, նկատի ունենալով Ֆրենկ Օ.Զ.-ին, որը հայտնի է որպես «Մափեթներ» ֆիլմերի ռեժիսոր: վերջինս նաեւ 1990 թվականին նկարահանված «Ջրահարսներ» ֆիլմի ռեժիզորն է, որտեղ գլխավոր դերակատարը Շերն է եղել:

«Իրոք, ես հասա նրան, որ տղային հեռացրին «The Muppets-ից»: Ասացի՝ կամ դու կհեռանաս, կամ ես, ինչը շատ ցավալի էր, որովհետև նա իսկապես լավ ռեժիսոր է, բայց իմ մասին կետեր ուներ։ Նա ասում էր. «Գոնե կինս ինձ սիրում է», — ասել է Շերը:

Միևնույն ժամանակ, հանգուցյալ Բոգդանովիչին, ով ինչ-որ ժամանակ պնդում էր, որ Շերը ամենադժվար մարդն է, ում հետ երբևէ աշխատել է, Շերն անվանել է «ապուշ»:

«Նա սիրալիր չէր աղջիկների հետ և այնքան ամբարտավան էր: Ես իսկապես, չէի սիրում նրան»:

Նա հիշել է մի հանդիպում ռեժիսորի հետ 1985 թվականին «Դիմակը» ֆիլմի նկարահանումների ժամանակ:

«Նա ներս է մտնում եւ ասում. «Շեր, ի՞նչ ես կարծում, որտե՞ղ պետք է նկարահանենք այս տեսարանը։ Ես ասում եմ՝ լավ, խոհանոցը բավականին լավ է աշխատում, ինչո՞ւ նորից դա չանենք… Հաջորդ առավոտ նա գալիս է նկարահանման հրապարակ, ուտում է ձվով սենդվիչ և սկսում բղավել, որ չի թողնի, որ ես լինեմ այս ֆիլմի ռեժիսորը, որ ես ոչ ոք եմ, ինքը կարող է ինձ դուրս վռնդել ցանկացած պահի: Օ, այո, նա խոզ էր»:

Leave A Reply

Your email address will not be published.