Քլոե Քարդաշյանը ձմռանն ընդառաջ փոխել է մազերի երանգը
Քլոե Քարդաշյանը հետեւորդներին ներկայացել է նոր ոճափոխությամբ։ Ռեալիթի շոուներից հայտնի աշխարհահռչակ հայուհին իր խոպոպները վերափոխել է շագանակագույնի ավելի թարմ երանգի։
Քլոեն իր մազերի շոկոլադե երանգով կիսվել է ինստագրամյան իր էջում եւ, իհարկե, ստացել մի շարք մեկնաբանություններ։ Շատերը կարծում են, որ այս երանգն ամենից շատ է սազում Քարդաշյանին։
«Կա՞, արդյոք, մազերի մի գույն, որը քեզ չի սազում»։ «Այս երանգն, ասես, հենց քեզ համար ստեղծված լինի»։ «Լավագույն երանգն է քո մազերի համար»․ սրանք մեկնաբանություններից միայն մի քանիսն են, որոնք ընկերներն ու հետեւորդների թողել են լուսանկարների ներքո։