Պատանեկան ԱԱ․ Հայ շախմատիստների արդյունքները 6 տուրից հետո
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:
6 խաղափուլից հետո մինչև 12 տարեկան պատանիների խմբում Տիգրան Համբարձումյանը ունի 4.5 միավոր: Այս տարիքային խմբում 4 միավոր ունի Դավիթ Ստեփանյանը, հաղորդում է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջը։
Մինչև 10 տարեկան պատանիների խմբում Դավիթ Մելքոնյանը ունի 4 միավոր: Այս տարիքային խմբում Արմեն Վարդանյանը և Գևորգ Աղոյանը ունեն 3 միավոր:
Մինչև 8 տարեկան պատանիների խմբում Մարկ Մելքոնյանը և Սամվել Մովսիսյանը ունեն 3 միավոր: Այս տարիքային խմբում Ռոբերտ Կայծակյանը ունի 2.5 միավոր, Սոս Հակոբյանը՝ 2 միավոր:
Մինչև 12 տարեկան աղջիկների խմբում Գաբրիելա Հարությունյանը ունի 3.5 միավոր:
Մինչև 10 տարեկան աղջիկների խմբում Նարե Իսախանյանը ունի 4 միավոր: Այս տարիքային խմբում Արինա Մինասյանը ունի 3 միավոր:
Մինչև 8 տարեկան աղջիկների խմբում Սոֆիա Բաղրամյանը ունի 4 միավոր:
Առաջնությունում կանցկացվի 11 խաղափուլ:
7-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 22-ին՝ Երեւանի ժամանակով 18:00-ին: