One Direction-ը ինը տարվա մեջ առաջին անգամ վերամիավորվել է Լիամ Փեյնի հուղարկավորության ժամանակ
One Direction-ի անդամներն երեկ՝ նոյեմբերի 20-ին, առաջին անգամ վերամիավորվեցին բաժանվելուց հետո՝ հրաժեշտ տալու իրենց ընկերոջը՝ Լիամ Փեյնին, հայտնում է Daily Mail-ը։
Խմբի նախկին գործընկերները՝ 30-ամյա Հարի Սթայլսը, 31-ամյա Նայլ Հորանը, 31-ամյա Զեյն Մալիկը եւ 32-ամյա Լուի Թոմլինսոնը, 9 տարվա ընթացքում առաջին անգամ են միասին երեւացել հանրության առաջ՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց «եղբորը»՝ Լիամին, ով անցյալ ամիս Արգենտինայում հյուրանոցի պատշգամբից ընկնելու հետեւանքով զրկվել էր կյանքից:
Չորս երգիչներն ավելի վաղ եկեղեցի էին ժամանել առանձին՝ միանալով 31-ամյա աստղի մյուս ընկերներին եւ ընտանիքին`նրա վերջին ճանապարհորդության ընթացքում:
Girls Aloud-ի անդամ Շերիլ Թվիդին, ով Փեյնի յոթամյա որդու՝ Բերի մայրն է, նույնպես ներկա էր, այնտեղ էին նաեւ երգչի ընկերուհին՝ 25-ամյա Քեյթ Քեսսիդին եւ One Direction-ի հիմնադիր Սայմոն Քաուելը: