Փարիզում ավազակները Կոնյակ-Ժե թանգարանից գողացել են 18-րդ դարի կոլեկցիոն տուփեր

0

Փարիզում թալանել են Կոնյակ-Ժե թանգարանը. Այս մասին գրում է Le Parisien-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ավազակները, մտնելով թանգարան, կացնով կոտրել են ցուցափեղկը եւ գողացել 18-րդ դարի հինգ կոլեկցիոն արկղեր ու հին տուփեր, գրում է Lenta.ru-ն։

Այդ ամենը տեղի է ունեցել հենց այցելուների աչքի առաջ։

Առայժմ անհայտ է գողացված արվեստի առարկաների ամբողջական ցանկը, սակայն հրապարակումը պարզաբանում է, որ կողոպուտի ժամանակ մարդիկ չեն տուժել։ Այժմ ոստիկանությունը փնտրում է հանցագործներին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիդեռլանդներում անհայտ անձինք գողացել էին նկարիչ Էնդի Ուորհոլի չորս բնօրինակ նկարները։

Leave A Reply

Your email address will not be published.