Դեմի Մուրի մոտ առաջացել է սննդային վարքի խանգարում` պրոդյուսերների կողմից նիհարելու «նվաստացուցիչ» պահանջների պատճառով
Դեմի Մուրը հայտնել է, որ իր մոտ առաջացել է սննդային վարքի խանգարում այն բանից հետո, երբ պրոդյուսերները իրեն «նվաստացրել են»՝ պահանջելով «նիհարել»:
Elle ամսագրին տված հարցազրույցում 62-ամյա դերասանուհին խոսել է նաև մարզվելու իր «մոլուցքի» մասին։ Նա հիշել է մի «անհարմար» պահ, երբ իր պրոդյուսերներից մեկը «մի կողմ է տարել իրեն» և մի քանի անգամ ասել,մ որ նիհարի:
«Ես ի գիտություն ընդունեցի դա», — ասել էէ նա՝ հավելելով, որ դա ստիպել է իրեն դաժան լինել իր նկատմամբ: «Ես իմ մարմնի գրեթե ողջ արժեքը դրեցի իմ մարմնի վրա, որպեսզի այն լինի որոշակի տեսքով»: