Հոլի Բերիի սենսացիոն տեսքը Էր Ռիադում կայացած 1001 Seasons of Elie Saab-ի ցուցադրությանը

0

Հոլի Բերին անսպասելիորեն հայտնվել է Սաուդյան Արաբիայում, Էր Ռիադում՝ 1001 Seasons of Elie Saab-ի ցուցադրության ժամանակ։

Նա քայլել է պոդիումով Saab-ի կուլտային՝ թափանցիկ կրծկալով կարմիր զգեստով, որը նա հագել էր 2002 թ-ի «Օսկար»-ի մրցանակաբաշխության ժամանակ, երբ դարձավ առաջին սեւամորթ կինը, որն «Օսկար» է ստացել լավագույն կանացի դերի համար։

Այն բանից հետո, երբ հաղորդավարը ներկայացրել է նրա զգեստի նախապատմությունը, Բերին մոտեցել է պոդիումի ծայրին եւ ձեռքը դրել սրտին, ըստ երեւույթին՝ հուզված պահի ազդեցությունից։

Բերին պոդիումից տեսանյութ է հրապարակել Instagram-ում։ «Կյանքում լինում են պահեր, որոնք պարզապես պատահում են եւ փոխում մեր կյանքն ընդմիշտ։ Հաղթանակը «Օսկարի» մրցանակաբաշխությունում @eliesaabworld-ի զգեստով ինձ համար նման պահերից մեկն է»,- մակագրել է նա հրապարակումը։ «Շնորհակալություն, միստր Սաաբ, այն բանի համար, որ դուք դարձել եք իմ կյանքի գոբելենի մի մասը, քանի որ մենք անխզելիորեն կապված ենք ահա արդեն 22 տարի։ Ինձ համար պատիվ էր մեծարել ձեզ եւ 1001 Seasons-ը։ Ցանկանում եմ ձեզ երկար, փառահեղ եւ ուրախ, ստեղծագործ ու գլամուրային տարիներ»։

Leave A Reply

Your email address will not be published.