Լուսանկար, որն արժանացել է 200 000 դոլար մրցանակի

0

Չինացի լուսանկարիչ Լիպին Ցաոն դարձել է աշխարհում լուսանկարչության ամենահարուստ մրցույթի՝ Համդան իբն Մուահմեդ իբն Ռաշիդ Ալ Մաքթումի (HIPA) անվան միջազգային մրցույթի հաղթողը, տեղեկացրել է Digital Camera World-ը։

2024թ. այս հեղինակավոր միջազգային մրցույթի մրցանակային ֆոնդը ավելացվել է՝ հասցվելով 1 մլն դոլարի։ Լիպին Ցաոն ստացել է 200 000 դոլար իր «Կամաց ուժ» վերնագրով լուսանկարի համար։ Նրա լուսանկարն, անշուշտ, համապատասխանում է HIPA-ի այս տարվա առաջադրանքին, որը նվիրված է «կայունության» թեմային։

200 000 դոլարի մրցանակ ապահոված լուսանկարը կատարվել է Canon EOS 5D Mark III օբյեկտիվ ունեցող թվային հայելային խցիկով։

HIPA-ն մրցույթի տասներեքերորդ սեզոնի մրցանակաբաշխության ամենամյա արարողությունն անցկացվել է Դուբայի Ապագայի թանգարանում։

Միջոցառմանը ներկա էին լուսանկարչության միջազգային հանրույթի առաջատար գործիչները։

Լուսանկարիչ Ջիմի Նելսոնին հանձնվեց Photography Appreciation Award մրցանակը, ինչպես նաեւ 100 000 դոլարի դրամական պարգեւ։

Այդ մրցանակը տրվում է այն մարդկանց, ովքեր մեծ ավանդ են ներդրել լուսանկարչության զարգացման մեջ՝ «ոգեշնչելով ստեղծագործող մարդկանց ապագա սերունդներին շարունակել ընդլայնել արվեստի այս տեսակի սահմանները»։

Leave A Reply

Your email address will not be published.