Վլոգերը ներկայացրել է մինչև $520 գնային սեգմենտի լավագույն սմարթֆոնները

0

YouTube-ի «i-shoppers – обзоры от Саныча» աիքի հեղինակը հրապարակել է 20 լավագույն սմարթֆոնների ցանկը։ Ռուսաստանի տարածքում սմարթֆոնների գինն սկսվում է 10,000 ռուբլուց և չի գերազանցում 50,000 ռուբլին։

Փորձագետն ընդգծել է, որ սմարթֆոն ընտրելիս կարևոր է հաշվի առնել ոչ միայն գինը, այլև անհրաժեշտ գործառույթներն ու բնութագրերը։

  1. Poco M6 Pro, որն արժե 10,000-12,000 ռուբլի։ Սմարթֆոնն ունի AMOLED էկրան, լավ տեսախցիկ, 67 Վտ լիցքավորման աջակցություն և աշխատում է G99 պրոցեսորով։
  2. Poco X6 Snapdragon, որն արժեք 17,000 ռուբլի և աշխատում է 77 Gen2 պրոցեսորով։
  3. Poco X6 Pro, որն արժե մինչև 30,000 ռուբլի։ Սարքը զինված է Dimensity 8300 Ultra պրոցեսորով, ունի արագ հիշողություն և լավ էկրան:
  4. Redmi Note 13 Pro+ 5G-ին արժե 22-23000 ռուբլի։ Սմարթֆոնն ունի լավ պրոցեսոր և ջրից պաշտպանություն՝ ըստ IP68 ստանդարտի։
  5. Honor 200 Snapdragon-ն արժե 30,000 ռուբլի, ունի 7 Gen3 պրոցեսոր, լավ տեսախցիկներ և 100 Վտ լիցքավորման աջակցություն:
  6. Realme 12 Pro+ և 13 Pro+, որոնք արժեն 30,000 ռուբլի, ունեն լավ հիմնական ոսպնյակներ և այս գնային սեգմենետի համար լավագույն հեռաֆոտո ոսպնյակները և օպտիկական կայունացումը: Այս շարքին է դասվում նաև Xiaomi 13T-ն։
  7. Realme GT 6T, որն արժե ավելի քան 30,000 ռուբլի: Բացասական կողմը հեռաֆոտո ոսպնյակի բացակայությունն է: Որպես այլընտրանք՝ կարելի է դիտարկել Poco F6-ը և OnePlus Nord 4-ը:
  8. Realme GT6-ը, որն արժե 35,000 ռուբլի, ունի լավ կատարողականություն, հեռաֆոտո ոսպնյակ, LTPO աջակցություն և լավ մարտկոց։
  9. Xiaomi 14T-ն արժե 35,000 ռուբլի։ Նույն գնով կարելի է գտնել Xiaomi 14T Pro և Honor 200 Pro:
  10. Xiaomi 14 և Samsung S24 սմարթֆոններն արժեն 50,000 ռուբլի։ Իրենց հատկանիշներով և կատարողականությամբ երկու սարքերն էլ համարվում են շուկայում առկա լավագույն սմարթֆոններից:
  11. 50,000 ռուբլով առաջարկվում են նաև OnePlus 12 և Honor Magic 6 Pro ֆլագմանները՝ լավագույն տեսախցիկներով, բարձրորակ էկրաններով, վիբրացիոն շարժիչներով և ձայնով:

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Leave A Reply

Your email address will not be published.