Գայանե Ասլամազյանի համարձակ փոփոխությունը նոր նախագծի համար
Մանուշակագույն վարսեր՝ մոխրագույն մազափնջով. Գայանե Ասլամազյանը փոփոխությունների սիրահար է, հատկապես, երբ խոսքը մազերի երանգի մասին է, բայց հաղորդավարուհի-դերասանուհուն, այսպիսի կերպարով դեռ չէինք տեսել:
Instagram-ի իր էջում Գայանեն տեսանյութ է հրապարակել, որում գունավոր վարսերով վառ կերպարով է: Պարզ է դառում, որ դերասանուհին նկարահանվում է Us Armenia TV-ի նոր նախագծում:
«Քննարկումներ նկարահանումների ժամանակ. AppSos»,-իր հրապարակումը մակագրել է նա:
«Կերպարանափոխության վարպետը»,-մեկնաբանել է հետեւորդներից մեկը: