Վիկտորիա Բեքհեմը արժանացել է Harper’s Bazaar Women Of The Year Awards-ի
Կանանց ձեռքբերումներին նվիրված գիշերը Վիկտորիա Բեքհեմը եղել է ուշադրության կենտրոնում՝ ստանալով ամենամեծ մրցանակներից մեկը։
Spice Girls-ի նախկին անդամ, այժմ մոդելյոր Վիկտորիան ներկա էր Harper’s Bazaar Women Of The Year Awards մրցանակի հանձնման արարողությանը՝ նվիրված Մեծ Բրիտանիայի ամենամեծ աստղերին եւ արվեստում նրանց ունեցած ավանդին։
Վիկտորիան ոճային տեսք ուներ նուրբ մետաքսե, փղոսկրի գույնի կոստյումով, երբ ցուցադրում էր մրցանակը։ Մրցանակը նրան հանձնեց նրա 13-ամյա դուստրը՝ Հարփերը։
Վիկտորիայի հպարտ մայրը՝ Ջեքի Ադամսը, եւ նրա քույրը՝ Լուիզան, նույնպես ներկա էին մրցանակի հանձնման արարողությանը, որը նա ստացավ ի նշան իր վաստակի համաշխարհային նորաձեւության կայսրությունում, որը ստեղծել է Spice Girls-ից հեռանալուց հետո։