Քրիս Ջեներն օրիգինալ նվեր է արել իր թոռնիկ Ռոքիին՝ նամակ Սիլվեստր Ստալոնեի կողմից

0

Քրիս Ջեները օրիգինալ նվեր է մատուցել թոռնիկ Ռոքիին՝ առաջին ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Թրևիս Բարքերի և Քորթնի Քարդաշյանի որդին՝ Ռոքին, երեկ դարձավ մեկ տարեկան։

Blink-182 թմբկահարը Instagram-ում ներկայացրել է Ջեների «հատուկ» նվերը։ Գրառման մեջ Բարքերը ցույց է տվել շրջանակված նամակ Սիլվեստր Ստալոնեի կողմից, որը հայտնի է բռնցքամարտիկ Ռոքիի խորհրդանշական դերով:

Նամակը սկսվում էր հետևյալ բառերով. «Սիրելի Ռոքի, իմ անունը նույնպես Ռոքի է: Քո անունը շատ յուրահատուկ է և կապված է գեղեցիկ բաների հետ: Կյանքը ձեզ շատ մարտահրավերներ կբերի, քեզ հարկավոր կլինի նվիրում և վճռականություն ցուցաբերել: Դու երբեք չպետք է հրաժարվես քո երազանքներից։ Երբեք: Այժմ ամենակարևորն այն է, որ դու միշտ պետք է ավելի շատ գնահատես ընտանիքը, ընկերությունը և հավատարմությունը, քան փառքն ու հարստությունը»:

Շարունակի՛ր հարվածել, «Ռոքի» Ստալոնե»,- գրել է Ստալոնեն։

Բարքերն աներևակայելի տպավորված էր իր զոքանչի խոհուն նվերից՝ այն անվանելով «երևի ամենայուրահատուկ ծննդյան նվերներից մեկը»:

Leave A Reply

Your email address will not be published.