Հայկական արտադրության արևային վահանակները ԱՄՆ շուկայի թոփ 5-ում են՝ ըստ հեղինակավոր PV Magazine-ի
LA Solar-ն Հայաստանում գործող արևային վահանակների արտադրող է, որը հիմնադրվել է 2019 թվականին։
Ըստ 2024 թվականի առաջին կեսի տվյալների ՝ LA Solar-ն ընդգրկվել է ԱՄՆ շուկայում տեղադրողների կողմից ամենից շատ առաջարկվող արևային վահանակների լավագույն 5-յակում: Այս մասին նշել է միջազգային առաջատար PV Magazine ամսագիրը, որը նվիրված է արևային էներգիայի ոլորտի նորություններին, հետազոտություններին և վերլուծություններին։ Այն հանդիսանում է հեղինակավոր պարբերական, որը հետևողականորեն ներկայացնում է ոլորտում տեղի ունեցող տեխնոլոգիական զարգացումները, շուկայի միտումները և առաջատար ընկերությունների մասին տեղեկատվությունը։
Առաջատար հնգյակում ներառված ընկերություններն են՝ REC Group, Qcells, Panasonic, LA Solar Factory, Silfab և Hyperion Solar:
Հատկանշական է, որ այս ցանկում 97%-ը 400 Վտ և ավել հզորությամբ վահանակներն են։ Սա նշանակում է, որ վահանակների հզորությունն աճել է 20%-ով՝ 2020 թվականի համեմատ:
Ինչ վերաբերում է փոխակերպիչներին, ապա այստեղ առաջատար հնգյակն այս տեսքն ունի՝ Enphase, Tesla, SolarEdge, Hoymiles և AP Systems:
Լինելով PV Magazine-ի ներկայացրած առաջատարների ցանկերում՝ LA Solar -ն ապացուցում է, որ իր արտադրանքը համապատասխանում է միջազգային բարձր չափանիշներին և մրցունակ է գլոբալ շուկայում։
Ավելին կարդալու համար կարող եք անցնել հղումով։