Դդմի կորիզներն իջեցնում են բորբոքման մակարդակն օրգանիզմում. Нealthnews

0

Դդմի կորիզներն իջեցնում են բորբոքման մակարդակն օրգանիզմում եւ բջջանյութի եւ հակաօքսիդանտների հարուստ աղբյուր են, դրանք նաեւ կարգավորում են արյան ճնշումը։ Այս մասին Healthnews պարբերականին հայտնել է բրիտանացի թերապեւտ Քեթրին Հայաթը։

Բժշկի խոսով՝ դդումը եւ դդմի կորիզներն ունեն մի շարք օգտակար հատկություններ։ Դրանք կարող են հակաբորբոքային, հակաբակտերիալ եւ հակաքաղցկեղային էֆեկտ ունենալ, ինչպես նաեւ նվազեցնել դիաբետի եւ հիպերտոնիայի առաջացման հավանականությունը։ Այս առավելությունները պայմանավորված են դդմի կորիզներում հակաօքսիդանտների բարձր պարունակությամբ, նյութեր, որոնք կարող են օրգանիզմի բջիջները պաշտպանել անկայուն մոլեկուլների՝ ազատ ռադիկալների պատճառած վնասներից։

Դդմի կորիզները հարուստ են նաեւ բջջանյութով (բուսական սննդային թելեր), որը օգնում է աղիներին պայքարել բորբոքային պրոցեսների դեմ եւ ավելացնել օգտակար մանրէների թիվը, ինչպես նաեւ պահել արյան մեջ շաքարի օպտիմալ մակարդակը։

Հայաթն ավելացրել է, որ այս մթերքը կարող է բարելավել տղամարդկային վերարտադրողական առողջությունը՝ բարձրացնելով սերմնահեղուկի որակը։ Այս մասին վկայում է առնետների վրա կատարված հետազոտությունը, որն իրականացվել է 2013թ.։ Բացի այդ, դդմի կորիզները ցինկի հիանալի աղբյուր են, որն իր հերթին բարձրացնում է տեստոստերոնի մակարդակը։

Բժիշկը նշել է, որ դդմի կորիզները չարժե դիտարկել որպե էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման միջոց, քանի որ հետազոտություններ այս ուղղությամբ չեն կատարվել։ Այնուամենայնիվ, այդ կորիզների օգտագործումն օգնում է բարելավել սննդի որակը, ինչը նվազեցնում է պոտենցիայի հետ կապված խնդիրների առաջացման վտանգն ընդհանուր առմամբ։

Leave A Reply

Your email address will not be published.