Էմիլի Ռատակովսկին որոշել է կերպարանափոխվել Ջենիֆեր Լոպեսի

0

Էմիլի Ռատակովսկին որոշել է կերպարանափոխվել Ջենիֆեր Լոպեսի՝ Հելոուինի կապակցությամբ։ 33-ամյա մոդելը ընտրել է 2000 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխությունից Versace-ի զգեստով խորհրդանշական տեսք:

Նա նմանատիպ սանրվածք դիմահարդարում է արել և կարճ տեսահոլովակ է հրապարակել Instagram-ում ու TikTok-ում:

Այդտեղ նա անձայն երգում է «Ես սիրում եմ մազերս այսպես արձակել: Դա ինձ հիշեցնում է այն ժամանակը, երբ ես 16 տարեկան էի Բրոնքսում, ես վազում էի թաղամասում վեր ու վար: Խենթ փոքրիկ աղջիկը, ով նախկինում վայրի էր և սահմաններ չէր ճանաչում, երազում էր»։ Այս արտահայտությունը վերցված է Լոպեսի «The Greatest Love Story Never Told» վավերագրական ֆիլմից, որն այս ամառ վիրուսային է դարձել:

«Ոչ մի սահմանափակում, միայն երազանքներ», — մակագրել է նա գրառումը: 

Leave A Reply

Your email address will not be published.