ReAnimania փառատոն. հաղթանակ հուսահատության նկատմամբ
Երեւանում տեղի ունեցավ «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 16-րդ միջազգային փառատոնը։ Փառատոնում ներկայացված էին աշխարհի բոլոր անկյունների ռեժիսորների լիամետրաժ անիմացիոն ֆիլմեր եւ կարճամետրաժ աշխատանքներ։ Ներկայացնենք փառատոնի ամենավառ ֆիլմերը։
«Flow». Գինի անիմացիոն ֆիլմը կատվի մասին է, որը փորձում է ողջ մնալ հեղեղման ժամանակ, փրկվելով դրանից նավակում կուղբի, շան, լեմուրի եւ ձկնկուլի հետ միասին։
Մարդկային ցեղը անհետացել է, եւ կենդանիները մնացել են մենակ. ինչ-որ մեկը արագ հարմարվել է, իսկ մեկ ուրիշի համար դա իսկական փորձություն է դարձել։ Կինոնկարը պատմում է այն մասին, թե ինչպես կարող է ողջ մնալու ձգտումը համախմբել թշնամական հերոսներին՝ նրանց միջեւ ամուր բարեկամական կապեր ստեղծելով։
«Memoir of a Snail». Ադամ Էլիոթի աշխատանքն է, որը պատմում է երիտասարդ աղջկա՝ Գրեյսի մասին, որը անհաջողությունների անվերջանալի շղթայում է եւ հավաքում է ամեն բան, ինչը կապված է խխունջների հետ։
Շուտով այս պարզ զվարճանքը վերածվում է մոլության, իսկ աղջիկը շարունակում է ողբերգություններ ապրել կյանքում, որոնցից հետո, վերջապես, համարձակվում է նոր կյանք սկսել՝ ազատվելով իր անցյալից։ Կինոնկարում բարձրացվում են այնպիսի թեմաներ, ինչպիսին են դեռահասների բուլինգը, հոգեկան խանգարումները, հոգեբանական տրավմաները եւ ճգնաժամերը, մոլությունն ու ինքնասպանության փորձերը։ Ռեժիսորի խոստովանությամբ՝ իր աշխատանքը ինքնակենսագրական է. անիմացիայի միջոցով Ադամը ցանկացել է ցույց տալ իր կենսական ուղին, ինչպես նաեւ ուրիշներին ոգեշնչել կյանքը շարունակելու ձգտմամբ՝ չնայած անհաջողություններին։
«A Boat in the Garden»-ը ֆրանսիացի ռեժիսոր Ժան-Ֆրանսուա Լագիոնի աշխատանքն է։ Կինոնկարը հետպատերազմյան 50-ականների Ֆրանսիայում ապրող դեռահասի մասին է։
«Sultana’s Dream»-ը անիմացիոն նկար է՝ բենգալացի գրող Ռոքեյա Հոսեյնի պատմվածքի հիման վրա։
Ոգեշնչվելով անցած հարյուրամյակի ֆեմինիստական գրքով՝ նկարչուհի Ինեսը, որն իսպանական արմատներ ունի, մեկնում է ճամփորդության Հնդկաստան՝ գտնելու ուտոպիական երկիրը կանանց համար, որոնց մեջ պատերազմները եւ դաժանությունն արմատախիլ են արված, տղամարդիկ փակի տակ են, եւ կառուցված է աշխարհ, որը լի է առողջությամբ, գեղեցկությամբ եւ սիրով։
Ռեժիսոր՝ Իսաբել Էրգերա։
«The Most Precious of Cargoes»-ը պատմություն է փայտահատի ընտանիքի մասին, որն ապաստանել է երկաթուղու մոտ լքված մանկիկին։
Կինոնկարը հիմնված է Ժան-Կլոդ Գրումյերգի Հոլոքոսթի մասին վեպի վրա եւ բացահայտում է մարդկային հոգու ամենամութ կողմերը։
Ռեժիսոր՝ Միշել Խազանավիչուս։
«The Sirene»-ը բացահայտում է հայացքը իրան-իրաքյան պատերազմի սարսափներին ներսից իրանցի դեռահասի պատմության միջոցով, որը փրկվել էր պաշարված քաղաքից։
Ժապավենը պատմում է պատերազմի ողբերգության, ինչպես նաեւ այն մասին, որ պաշարման մեջ այնպիսի հատկանիշներ, ինչպիսին են կարգին մարդ լինելը, բարությունը եւ մի փոքր հումորը, կարող են ավելի արժեքավոր լինել, քան ինքնազոհության ցանկությունը մարտադաշտում։ Պատմությունն այն մասին է, թե ինչպես կարելի է մահվան դաշտում կյանքի պահապան դառնալ։
Լինեն բնական արհավիրքներ, թե պատերազմներ ու իրականությունից երեւակայական աշխարհ փախուստի փորձեր, փառատոնի ինքնատիպ կինոնկարները անիմացիոն ժանրում բացահայտում են կարեւորագույն կոնցեպտներ՝ կապվելով հուսահատության նկատմամբ հաղթանակի միասնական համատեքստի հետ։
Ռեգինա Մելիքյան