Քրիստինա Ագիլերան պատրաստվում է Հելոուինին
Քրիստինա Ագիլերան պատրաստվում է Հելոուինին։ Փոփ աստղը Instagram-ում հրապարակել է իր գլամուրային ֆոտոշարքը։
Նա կրում է դդմի գույնի զգեստ՝ խորը դեկոլտեով և սարդի սև ցանցերով։
«Տարվա իմ ամենասիրելի եղանակը»,- մակագրել է նա լուսանկարը։
Գրառումին հետևել են նրա սլացիկ կազմվածքի շուրջ շարունակվող քննարկումները. երկրպագուները վիճում են՝ արդյոք նա օգտագործե՞լ է Ozempic դեղամիջոցը քաշ կորցնելու համար, թե՞ դեմքի ձգում է արել: