«Ինձ համար սկզբունքային էր, որ Հայաստնը պետք է հաղթեր». Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Ղազախստանում կայացած միջազգային մրցութում
Հայաստանը, Սյուզաննա Մելքոնյանի գլխավորությամբ, հաղթող է ճանաչվել Ղազախատանի Հանրապետության Թուրքեստան քաղաքում կայացած ղազախական երգերի՝ «Voice of Turan» միջազգային մրցույթում:
Մրցույթն անց է կացվել հոկտեմբերի 18-ից 22-ը՝ երկու համերգային օրերով, որոնցից մեկն է եղել մրցութային: Սյուզաննան փոքր-ինչ վատառողջ է, բայց բարձր տրամադրությամբ: Երգչուհին NEWS.am STYLE-ի հետ կիսվել է իր հերթական հաղթանակի հետեւում «թաքնված» դժվարությունների, եւ այն մասին, թե ինչու էր իր համար սկզբունքային այս հաղթանակը:
Սյուզաննան նշեց, որ մրցույթին մասնակցելու հրավերը ստացել է Ղազախստանից, որտեղ մեկել է արդեն վատառողջ վիճակում, ինչն ավելի էր մեծացրել պատասխանատվության զգացողությունն ու անհանգստություն առաջացրել:
«Չնայած իմ մրցութային փորձին՝ այդ փաստով պայմանավորված, անհանգստությունս մեծ էր, բայց ես չունեի տարբերակ: Մրցույթին մասնակցում էին տարբեր երկրների մասնակիցներ, այդ թվում՝ Թուրքիայից եւ Ադրբեջանից: Անցած տարի Գրան պրին վերցրել էր Ադրբեջանի մասնակիցը, եւ ինձ համար սկզբունքային էր, որ այս տարի Գրան պրիին պետք է արժանանար Հայաստանը»,-ասում է Սյուզաննան:
Առաջին օրը կայացել է բացման արարողությունը , որի շրջանակում մասնակիցներից յուրաքանչյուրն իր ազգային հանդերձանքով է բեմ բարձրացել՝ ներկայացնելով իր մշակույթը: Սյուզաննան կրել է զարդեր «Նարեկածին» բրենդից, եւ «Տերյան» մշակութային կենտրոնի ազգային հագուստը: Երգչուհին մրցույթի շրջանակում կրել է նաեւ Ֆաինա Հարությունյանի զգեստներից: «Այդ օրը մենք ելույթ ունեցանք Ղազախստանի հանրապետության լավագույն արտիստների հետ»,-պատմում է նա՝ շարունակելով,-«Մրցութային օրը սարափելի բարդ էր: 0-ից պետք է նոր գործիքավորում արվեր: Ըստ իրենց ուղարկած երգացանկի՝ յուրաքանչյուր մասնակից պետք է իրեն համապատախան երգ ընտրեր: Ես ընտրել եմ սրտով. սկզբում չգիտեի՝ տեքստն ինչի մասին էր, հետո իմացա, որ այն թարգմանաբար կոչվում էր «Հայրենիք», ու ինձ համար դա շատ խորհրդանշական էր: Կրկնակի պարտավորեցնող էր այն, որ երգի հեղինակը հենց ժյուրիի նախագահն էր»:
Մրցութային մեծ պատմություն ու հաղթանակներ ունեցող երգչուհին («Նոր Ալիքից», մինչեւ «Ну-ка, все вместе!»), ապագայում էլ ունի երաժշտական մեծ ծրագրեր: Դրանց մասին Սյուզաննան, սակայն, առայժմ չի ցանկանում բարձրաձայնել: «Կպատմեմ, երբ իրականանան»,-ասում է նա: