Fox-ը «Միլիարդատիրոջ ապոկալիպսիսը» վերնագրով դրամատիկ սերիալ է պատրաստում՝ աշխարհի ամենահարուստ մարդու մասին
Fox-ը դրամատիկ սերիալ է մշակում աշխարհի ամենահարուստ մարդու մասին, ով համաշխարհային ֆինանսական փլուզումից հետո ստիպված է փախչել իր մասնավոր կղզի:
«Միլիարդատիրոջ ապոկալիպսիսը» (Billionaire Apocalypse) The Morning Show-ի ստեղծող Ջեյ Քարսոնի նախագիծն է, ով էլ կգրի սերիալի սցենարը: Գործադիր պրոդյուսերների թվում են Հյու Ջեքմանը, Pulp Fiction-ի պրոդյուսեր Լոուրենս Բենդերը և Քևին Բրաունը:
Սերիալը պատմում է մոլորակի ամենահարուստ մարդու, նրա 200 աշխատակիցների և ընտանիքի մասին, որոնք համաշխարհային ֆինանսական փլուզումից հետո ստիպված են փախչել իրենց մասնավոր կղզի: Այնտեղ աշխատակիցներն ու ընտանիքի անդամները, որոնց նա տասնամյակներ շարունակ արհամարհանքով է վերաբերվել, արագ գիտակցում են, որ նա այլևս այն մեծահարուստը չէ և, հետևաբար, այլևս զուրկ է իշխանությունից: