Նիկոլ Քիդմանը Հարիս Դիկինսոնի հետ «Babygirl» ֆիլմի էրոտիկ տեսարանների նկարահանումն «ազատագրող» է համարում

0

Նիկոլ Քիդմանը «ազատագրող» է համարում Հարիս Դիկինսոնի հետ էրոտիկ տեսարանների նկարահանումը «Babygirl» ֆիլմում:

Դերասանուհու բնորոշմամբ՝ ինքն ինտիմ տեսարաններ խաղալիս իրեն լիովին ապահով է զգացել, քանի որ կին ռեժիսոր Հալինա Ռեյնը հոգացել է, որ դերասաններից ոչ մեկը դուրս չգա իր հարմարավետության գոտուց, հայտնում է People-ը։

«Դա յուրօրինակ ցատկ է ժայռից… Բայց հուսով ենք, որ կարող ենք նոր տարածքներ ուսումնասիրել, հատկապես, երբ ղեկին կին է… Կա մի ռեժիսոր, որն ասում է. «Ես կպաշտպանեմ քեզ»: Ֆիլմում տեղի ունեցող ոչ մի այնպիսի բան չի լինի, որից դժգոհեք: Ձեզ հետ ամեն ինչ կարգին կլինի»:

Դերասանուհին շեշտել է, որ այդ տեսարաններում «անչափ վստահել է» նաև իր երիտասարդ գործընկերոջը։

Մինչդեռ Դիկինսոնը խոստովանել է, որ երբեմն «իրոք վախենում էր» Քիդմանի հետ ինտիմ տեսարաններում նկարահանվելուց։ Դերասանը պնդել է, որ Ռեյնը երբեք իրենց չի ստիպել շարունակել նկարահանումները, երբ սկսել են անհարմար զգալ։

«Իհարկե, կային օրեր, երբ ես իսկապես սարսափում էի տեսարանից կամ չգիտեի՝ ինչպես եմ դա անելու: Չի եղել մի օր, որ տեսարանը չստացվեր կամ մենք անհարմար զգայինք»։

Leave A Reply

Your email address will not be published.