Շերը փորձում է հաշտվել որդիների հետ
Շերը փորձում է հաշտվել որդիների՝ Չազ Բոնոյի եւ Էլայջա Բլյու Օլմանի հետ, տեղեկացնում է In Touch-ը՝ հղում կատարելով ինսայդերին։
«Շերը դա անում է, որովհետեւ կարոտում է նրանց, բայց բոլորը կասկածում են, որ նա ցանկանում է հաշտվել, որովհետեւ անհանգստանում են, որ նրա հարաբերությունները Ալեքսանդր «Ա.Է» Էդվարդսի հետ երկար չեն տեւի, եւ Շերը չի ցանկանա իր կյանքի վերջին տարիները դիմավորել լիակատար մենության մեջ»,- նշել է աղբյուրը։
78-ամյա երգչուհին հանդիպում է 38-ամյա երաժշտական պրոդյուսերի հետ 2022թ. նոյեմբերից, ի մեծ հիասթափություն իր երեխաների։ «Նրանք չեն վստահում այդ մարդու մտադրություններին, եւ դա որոշ տարաձայնություններ է առաջացրել, ուստի Շերը երբեք նրանց չի խոստովանում, որ իր եւ Ա.Է.-ի միջեւ խնդիրներ են հասունանում»։
Շերը լարված հարաբերություններ ունի երեխաների հետ երկար տարիներ, եւ վերջին սրացումը նրա փորձն էր՝ ստանալու Էլայջայի խնամակալությունը թմրանյութերի հետ կապված նրա խնդրի պատճառով։ Ասում են՝ 55-ամյա Չազը ցնցված է Էլայջայի հետ Շերի վեճից եւ հրաժարվել է մորը հրավիրել իր հարսանիքին։ «Շերը զայրացած էր, եւ նրանք խիստ վիճել են։ Բայց հենց որ Շերը հանգստացել է, նա անցել է վնասը փոխհատուցելու ռեժիմի»։
Նա հրաժարվել է Էլայջայի խնամակալությունը ստանալու մտադրությունից՝ համաձայնություն կնքելով մասնավոր կարգով, որը թույլ կտա տղային կառավարել թրաստային ֆոնդը տարեկան 120 000 դոլարի չափով։ Եվ ընդամենը երկու շաբաթ անց նա միացել է Չազին նրա նոր ֆիլմի՝ «Little Bites»-ի պրեմիերային Լոս Անջելեսում։ «Հիմա Շերը որդիների հետ հաշտվելու շանս ունի»,- ասում է աղբյուրը։