Քլոե Քարդաշյանը օգտվել է ֆիլերներից, որպեսզի փակի այտի «փոսը», որը մնացել էր ուռուցքի հեռացումից հետո
Քլոե Քարդաշյանը շարունակում է պատմել առողջության իր ճանապարհի մասին մաշկի քաղցկեղի դեմ պայքարից հետո՝ խոստովանելով, որ նա օգտվել է ֆիլերներից, որպեսզի փակի այտի «փոսը», որը մնացել էր վիրահատությունից հետո։
Քարդաշյանը մաշկի քաղցկեղային ուռուցքը հեռացրել է 2022 թ-ին։ Վիրահատությունից հետո նրա այտին փոս էր մնացել, որի լուսանկարները նա վերջերս ներկայացրել է Snapchat-ի իր էջում։
«Վիրահատության հետեւանքով, երբ իմ անհավանական բժիշկը հեռացրեց ուռուցքը, դեմքիս կողամասում փոս առաջացավ»,-գրել է Քարդաշյանը։
Նա ցուցադրել է իր դեմքի լուսանկարները, որոնցում ընդգծված է փոսը մինչեւ ներարկումները, ինչպես նաեւ այն լուսանկարը, թե ինչ տեսք ուներ նրա դեմքը դրանից հետո։
Նա հավելել է, որ 2022 թ-ի վիրահատությունից հետո սպասել է ինն ամիս, որպեսզի փակի փոսը՝ ասելով, որ իրեն պետք էր բժշկի հավանությունը դա անելուց առաջ։
Good American-ի հիմնադիրը պատմել է առողջության իր ճանապարհի մասին։ Նա սկսել է այն բանից, որ որոշել է գնալ եւ ստուգել դեմքի «ոչ մեծ ուռուցքը» բժշկի մոտ՝ հասկանալով, որ այն չի անցնում արդեն մի քանի ամիս։
Ավելի ուշ մաշկաբանները նրան խորհուրդ են տվել «անհապաղ ուռուցքի հեռացման վիրահատություն կատարել»։ «Մարդկանց մեծ մասի բախտն այնպես չի բերել, ինչպես իմը, եւ ես հավերժ երախտապարտ եմ։ Այդ ժամանակ նա գրել էր, որ ներկայացնում է իր պատմությունը, որպեսզի «բոլորին հիշեցնի բուժզննում անցնելու անհրաժեշտության եւ դա ավելի հաճախ անելու մասին»։