Արքայազն Հարին ցանկանում է վերականգնել կապը Բեքհեմների հետ

0

Արքայազն Հարին ցանկանում է վերականգնել կապը Բեքհեմների հետ՝ փորձելով շտկել իր հարաբերությունները եղբոր՝ արքայազն Ուիլյամի հետ:

Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի ու Վիկտորիա և Դեյվիդ Բեքհեմների երբեմնի սերտ բարեկամությունը սառել է 2020 թվականին՝ թագավորական ընտանիքից Սասեքսեցիների հեռանալուց հետո:

Բեքհեմները «տպավորված չէին» Սասեքսների հեռուստատեսային ելույթներից, որոնցում նրանք մի շարք վիրավորական հայտարարություններ են արել թագավորական ընտանիքի հասցեին:

Եվ հիմա, տարիներ անց, Հարին «լրջորեն վերանայում է» տեղի ունեցածը և փորձում է նորից կապ հաստատել իր նախկին ընկերների և ծանոթների հետ՝ մասամբ թեթևացնելու իր հաշտությունը արքայազն Ուիլյամի հետ, ասում են աղբյուրները:

Դեւիդը արդեն որոշ ժամանակ է, որ մտերիմ է թագավորական ընտանիքի հետ, նրան  հրավիրել են Ուիլյամի ու Հարիի հարսանիքներին, սակայն վերջին ժամանակներս նա կապ է պահպանել միայն Ուիլյամի հետ։

Քեյթն ու Ուիլյամը հրավիրված էին նաև Բրուքլին Բեքհեմի հարսանիքին, որին նրանք չեն կարողացել ներկա գտնվել, և Հարին այժմ Բեքհեմներին տեսնում է որպես պոտենցիալ միջնորդներ թագավորական տարաձայնությունների լուծման գործում:

Սակայն Մեգանը գոհ չէ ամուսնու ծրագրերից։ Աղբյուրը պատմել է Closer Magazine-ին, որ «Մեգանը ծիծաղելի է համարում անհանգստանալ, թե ինչ են մտածում Բեքհեմները: «Փոխարենը նա նպատակադրել է ընկերություն հաստատել շատ ավելի հզոր մարդկանց հետ, ինչպիսին Քամալա Հարիսն է»:

«Նրա կարծիքով, իրենց արժանապատվությունից ցածր է Բեքհեմներից հավանություն խնդրելը: Բայց Հարին գիտի, թե Ուիլյամը որքան է գնահատում Դեւիդի բարեկամությունը, և նա հուսով է, որ Դեւիդի բարեհաճությանն արժանանալը կօգնի հարթել եղբոր հետ հարաբերությունները»:

Leave A Reply

Your email address will not be published.