Լիզա Մարի Փրեսլին որդու մահից հետո նրա մարմինը երկու ամիս շարունակ պահել է տանը

0

Լիզա Մարի Փրեսլիի հետմահու հուշերը բացահայտում են նրա վշտի չափը որդու՝ Բենջամին Կիոյի մահվան կապակցությամբ:

Հանգուցյալ երգչուհին, որը երգիչ Էլվիս Փրեսլիի և Պրիսցիլա Փրեսլիի միակ զավակն էր, մահացել է անցյալ հունվարին՝ 54 տարեկանում։ Նրա դուստրը՝ դերասանուհի և երաժիշտ Ռայլի Կիոն, մոր մահից մի քանի ամիս անց ավարտել է «From Here to the Great Unknown» գիրքը:

Գրքի գլխերից մեկում Փրեսլին խոստովանել է, որ այն աստիճան դժբախտ էր Բենջամինի մահից, որ երկու ամիս նրա մարմինը պահել է տանը, քանի որ չէր կարողացել որոշել՝ որտեղ նրան թաղի:

Բենջամինը Փրեսլիի և նրա առաջին ամուսնու՝ երաժիշտ Դենի Կիոյի որդին էր։ Բենջամինն ինքնասպան էր եղել 2020 թվականին՝ 27 տարեկանում։

Նրա մահից հետո Լիզան ջանք էր թափում, որ ողջ մնար՝ հանուն իր մյուս երեխաների՝ Ռայլիի և երկվորյակ դուստրերի՝ Հարփեր և Ֆինլի Լոքվուդների։

«Կալիֆորնիա նահանգում չկա որևէ օրենք, որը պահանջում է անհապաղ թաղել հարազատին»,-գրել է Փրեսլին՝ պատմելով, որ որդու մարմինը պահել է casita-ի՝ գլխավոր առաձնատնից անջատված մի փոքրիկ մասնաշենքի ննջասենյակում:

Ռայլին և նրա մայրը որոշել են հարգել Բենջամինի հիշատակը՝ դաջվածքներ անելով։ Դաջվածք անելուց անմիջապես հետո Ռայլին հիշել է, որ բոլորի մեջ այնպիսի զգացում էր, ասես Բենջամինը ցանկանում է թաղվել։ «Նույնիսկ մայրս ասաց, թե զգաց, որ որդին իրեն ասում է. «Սա խելագարություն է, մայրիկ, ի՞նչ ես անում: Որպես ինչ…»,- գրել է նա։

Բենջամինի հուղարկավորությունը տեղի է ունեցել Մալիբուում, արարողությունը ղեկավարել է հնդկաամերիկացի գրող Դիպակ Չոպրան։ Բենջամինին թաղել են Գրեյսլենդում՝ իր պապի կողքին: Ավելի ուշ նրա կողքին թաղվել է նաև Լիզա Մարի Փրեսլին։

Leave A Reply

Your email address will not be published.