Քայլի Ջենների և Թիմոտի Շալամեի հարաբերությունները գնալով նոր թափ են հավաքում

0

Քայլի Ջենների և Թիմոթի Շալամեի հարաբերությունները գնալով ավելի մեծ թափ են հավաքում։ Ջեններին մոտ կանգնած աղբյուրը PEOPLE-ին ասում է, որ Kylie Cosmetics-ի հիմնադիրն ու դերասանը «ուղղակի հիանալի զույգ են» և «բոլորին դուր է գալիս, որ նրանք միասին են»։

«Թիմոտին մտերիմ է նրա ընտանիքի հետ, իսկ Քայլին՝ Թիմոտիի ընտանիքի հետ», — ասում է աղբյուրը զույգի մասին: Նրանք հանդիպում են 2023 թվականի ապրիլից։ «Դրանք շատ լուրջ,  բայց նաև զվարճալի հարաբերություններ են»:

«Նրանք իսկապես կարողացել են լավ հավասարակշռություն գտնել համատեղ աշխատանքի և որակյալ ժամանակի միջև», — ավելացնում է աղբյուրը: Դերասանը այժմ Նյու Յորքում նկարահանում է Marty Supreme նոր ֆիլմը, իսկ Ջենները մնում է Լոս Անջելեսում։

«Թիմոտին տարված է Քայլիի երեխաներով և հասկանում է, որ նրանք միշտ կլինեն նրա առաջնահերթությունը»:

Leave A Reply

Your email address will not be published.