Խաբի Ալոնսո․ Մրցակիցը լուրջ ճակատամարտ տվեց
Գերմանիայի չեմպիոն Լեւերկուզենի «Բայերի» իսպանացի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է 1:0 հաշվով հաղթանակը Իտալիայի փոխչեմպիոն «Միլանի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում։
«Մրցակիցը լուրջ ճակատամարտ տվեց, առաջին 60 րոպեն շատ լուրջ պայքար էր։ Վերջնամասում հոգնածություն զգացին «Բավարիայի» հետ նախորդ հանդիպման ֆոնին, բայց մենք դրսեւորեցինք ոգի եւ բնավորություն։
Չեմպիոնների լիգայում պետք է համբերել եւ պայքարել, ցուցադրել թիմային ոգի։ Սա կարեւոր քայլ է մեր թիմի համար։ Գոհ եմ այս հանդիպումից եւ մեր խաղից»,- Ալոնսոյի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
«Բայերը» «Միլանին» հաղթել էր նիգերիացի հարձակվող Վիկտոր Բոնիֆասեի գոլի շնորհիվ։