Քիմ Քարդաշյանը մտադիր է Բեյոնսեից ներողություն պահանջել
Քիմ Քարդաշյանը մտադիր է Բեյոնսեից ներողություն պահանջել երեխաների դաստիարակության հետ կապված նրա մեկնաբանության համար։
Վերջերս Բեյոնսեն նախատել էր հայտնի մայրերին այն բանի համար, որ նրանք իրենց անձնական կյանքը դնում են ընդհանուր քննարկման։ Ոմանք կարծում են, որ երգչուհին այդ կերպ քննադատել է Քարդաշյանին՝ հաշվի առնելով նրանց բնավ ոչ անամպ հարաբերությունները, տեղեկացրել է In Touch-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
SKIMS-ի հիմնադիրն արդեն «առանց այդ էլ կատաղած էր Բեյոնսեի եւ նրա զզվելի պահվածքի պատճառով»,- պատմել է ինսայդերը, բայց թագուհի Բեյի վերջերս տված հարցազրույցը GQ ամսագրին Քիմին «հանել է հունից»։
Բեյոնսեն հարցազրույցում նշել է, որ նախընտրում է գաղտնի պահել իր անձնական կյանքը։ «Ես ջանադրաբար աշխատել եմ, որպեսզի իմ երեխաներն առավելագույն նորմալ կյանք ունենան, որպեսզի իմ անձնական կյանքը չվերածվի բրենդի։ Հանրահայտ մարդիկ շատ հեշտ են վերածում իրենց կյանքը պերֆորմանսի։ Ես հսկայական ջանքեր եմ գործադրել, որպեսզի հավատարիմ մնամ իմ սահմաններին եւ պաշտպանեմ ինձ ու ընտանիքս։ Ոչ մի փող իմ հանգիստը չարժե»։
Բեյոնսեի մեկնաբանությունները վիրավորել են Քիմին այն առումով, որ նա իր անձնական կյանքը ներկայացնում է հեռուստատեսությամբ եւ սոցցանցերում։ «Անգամ եթե Բեյոնսեն չի նշել նրա անունը, նրա կասկածելի մեկնաբանությունները ակնհայտորեն ուղղված էին Քիմի դեմ, ինչը լրջորեն զայրացրել է վերջինին, հատկապես այն պատճառով, որ դա ենթադրում է, որ նա վատ մայր է»,- ասել է աղբյուրը։
Իրավիճակը Քիմի համար խորացնում է այն, որ նա այդքան երկար «հուսահատ փորձել է տպավորություն գործել Բեյոնսեի վրա եւ ապացուցել, որ արժանի է լինել նրա ընկերը»,- պատմել է ինսայդերը։ «Բայց նա այնքան հաճախ է մերժում ստացել, որ հանձնվել է եւ առաջ շարժվել»։
Քիմն «իրականում մի փոքր վրդովված է ինքն իր դեմ, որ այդքան երկար հիացել է Բեյոնսեով»,- բացատրել է աղբյուրը։
Իրականում Քիմը «դանդաղ կառուցել է այդ, իսկապես, բարձրաստիճան շփման շրջանակն այս տարի, եւ դա բացել է նրա աչքերն այն փաստի առաջ, որ Բեյոնսեն «ամենազոր չէ, վերջը չէ»,- ասել է ինսայդերը՝ նշելով, որ Քիմը մտադիր է ներողություն պահանջել Բեյոնսեից «հաջորդ անգամ, երբ նրանք նույն սենյակում հայտնվեն»։