Դեմի Մուրը պաշտում է իր շներին եւ ցանկանում է թաղվել նրանց հետ
Դեմի Մուրը պաշտում է իր շներին եւ ցանկանում է թաղվել նրանց հետ, երբ գա ժամանակը, տեղեկացրել է In Touch-ը՝ հղում կատարելով աղբյուրին։
61-ամյա դերասանուհին ներկայացրել է իր գիշերվա օրակարգը Ջիմի Ֆելոնի The Tonight Show-ի թողարկման մեջ, որին մասնակցում էին նաեւ նրա շները։
«Եթե որեւէ մեկը տեսնի իմ գիշերային օրակարգը, կհասկանա, թե որքան էքսցենտրիկ եմ իրականում»,- ասել է դերասանուհին։ «Ես ստիպված եմ հարթել բարձերը, որպեսզի շնիկները ավելի լավ կարողանան մտնել վերմակի տակ»,- ասել է նա։ «Ես երկու մահճակալ ունեմ ամենափոքրերի համար»։
Բայց Դեմիի մերձավորներն ասում են, որ նրա հակումը կենդանիների հանդեպ հասնում է չափազանցության։ «Բավական վատ է, որ Դեմին թույլ է տալիս իր շներին քնել իր հետ անկողնում, եւ որ նրա տանն ամենուրեք միզանոթներ են դրված, որոնցից գարշահոտ է գալիս, իսկ հիմա նա ասում է, որ հողակտոր է գնելու (գերեզմանատանը), իր եւ իր շների համար, եւ դա մարդկանց մեջ զզվանք է առաջացնում»,- ասում է աղբյուրը։ «Բայց Դեմին կարծում է, որ դա հիանալի գաղափար է»։ «Երբ նրա շները մահանան, նա կպահի նրանց աճյունը այնքան ժամանակ, մինչեւ որ դրան կխառնեն իր սեփականը, ինչն, իհարկե, շուտով տեղի չի ունենա»։