«Բարսելոնան» երկարաձգեց պայմանագիրը 17-ամյա Բերնալի հետ, որը մեկ տարի չի խաղալու
Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» երկարաձգեց պայմանագիրը 17-ամյա իսպանացի կիսապաշտպան Մարկ Բերնալի հետ, որը վիրահատվել է եւ բաց կթողնի մեկ տարի, հաղորդում է կատալոնական ակումբի կայքը։
Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։ Հրաժարագինը սահմանվել է կես միլիարդ եվրո։
Մարկ Բերնալը ձախ ծնկի խաչաձեւ կապանների եւ մենիսկի վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության երրորդ տուրի խաղում։ «Բարսելոնան» 2:1 հաշվով հաղթել էր «Ռայո Վալիեկանոյին»։ Մարկ Բերնալը «Բարսելոնայի» գլխավոր թիմում անցկացրել է 3 հանդիպում։