Մինչև $15,000. Caviar-ը ներկայացրել է եռապատիկ ծալվող Huawei Mate XT-ի շքեղ տարբերակները

0

Ռուսական Caviar ընկերությունը, որը մասնագիտացած է Apple-ի, Samsung-ի և Huawei-ի սարքերի  բացառիկ տարբերակների ստեղծման գործում՝ համադրելով բացառիկ նյութերն առաջադեմ տեխնոլոգիաների հետ, այս անգամ ստեղծել է եռապատիկ ծալվող աշխարհում առաջին սմարթֆոնի՝ Huawei Mate XT-ի շքեղ տարբերակը։

Huawei Mate XT-ի նախնական պատվերները գերազանցել են բոլոր սպասելիքները. միայն Չինաստանում ավելի քան 6 միլիոն մարդ ցանկանում է գնել այս սարքը, որի գինն սկսում է 2800 դոլարից: Սմարթֆոնը, որը դիքավորվում է որպես պրեմիում դասի սարք, առաքվում է կարմիր և սև արհեստական ​​կաշվով պատված կորպուսով:

Caviar-ի դիզայներներն ստեղծել են Mate XT-ի երեք տարբերակ, որոնք ներառվել են Rich Colors հավաքածուում: Սարքերը զարդարված են ոսկով, ավիացիոն տիտանով, ավտոմոբիլային ածխածնային մանրաթելով և կոկորդիլոսի կաշվով։

Rich Colors հավաքածուի առաջատարը Gold Dragon մոդելն է։ Հեռախոսի կորպուսը պատրաստված է 18 կարատանոց ոսկուց և զարդարված բարդ նախշերով, որոնք կրկնում են օրիգինալ Huawei Mate XT տեսախցիկի շրջանակի դիզայնը, որոնք հիշատակում են սրերի ստեղծման չինական արվեստը: Caviar-ի մասնագետները զարգացրել են Huawei-ի գաղափարը՝ սարքի անվան տակ հավերժացնելով հնագույն արհեստագործությունը։

Black Dragon մոդելը խորհրդանշում է չինական դիցաբանության բոլոր վիշապների լեգենդար տիրակալ Սյուանլոնի իշխանությունը: Սարքի կորպուսը պատված է կոկորդիլոսի շքեղ սև կաշվով, որը հիշեցնում է վիշապի թեփուկները, զարդարված նրբագեղ ոսկեպատ դետալներով։

Rich Colors հավաքածուի հիմնական գաղափարն է «նոր գույներ բերել մարդկանց կյանք և ընդլայնել յուրահատուկ երանգներով սարքերի հիմնական շարքը»: Բացի Huawei սարքերից, այն ներառում է չորս տարբեր գույներով iPhone 16 Pro մոդելներ, որոնք ստեղծվել են 24 կարատանոց ոսկու և ավտոմոբիլային ածխածնի մանրաթելից մուգ կարմիր և մանուշակագույն գույներով: Ամենահայտնի տարբերակը iPhone 16 Pro Desert Titanium-ի ոսկե տարբերակն է, որին բաժին է ընկնում պատվերների 40%-ը։

Rich Colors հավաքածուի սարքերի գներն սկսվում են 8840 դոլարից՝ iPhone 16 Pro Dark Red-ի և iPhone 16 Pro Starry Night-ի համար: Ամենաթանկ մոդելը՝ Huawei Mate XT Gold Dragon-ը գնահատվում է 15,000 դոլար։

Leave A Reply

Your email address will not be published.