Ֆլիկ․ Ես հպարտանում եմ իմ խաղացողներով

0

«Բարսելոնայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է 1:0 հաշվով հաղթանակը «Խետաֆեի» նկատմամբ Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի խաղում։

«Սա նորմալ հաշիվ է «Խետաֆեի» նման թիմի հետ պայքարում։ Նրանք լավ են պաշտպանվում, բայց իմ խաղացողները պայքարեցին 90 րոպե։ Ես հպարտանում եմ նրանցով։

Երբեմն պակասում էր արագությունը մեր գրոհների ժամանակ, եւ մրցակիցն անմիջապես փակվում էր։ Գնդակը ոչ մի կերպ չէր հայտնվում դարպասում։ Երբեմն այդպես պատահում է, բայց մենք ունեցանք շանս եւ օգտվեցինք դրանից»,- Ֆլիկի խոսքը մեջբերում է Marca-ն։

«Բարսելոնան» 7-րդ հաղթանակն է տարել ընթացիկ առաջնությունում եւ 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Leave A Reply

Your email address will not be published.