Մեսին կարիերան կավարտի «Նյուելս Օլդ Բոյզում»

0

Աշխարհի չեմպիոն եւ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսին չի երկարաձգի պայմանագիրն «Ինտեր Մայամիի» հետ։ Ամերիկյան ակումբի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ դեկտեմբեր։

Մեսին մտադիր է վերադառնալ արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզ», որտեղ առաջին լուրջ քայլերն է կատարել ֆուտբոլում, հաղորդում է El Nacional-ը։ Նա «Նյուելս Օլդ Բոյզում» կավարտի կարիերան։

Մեսին 2023թ․ ամռանն է միացել «Ինտեր Մայամիին», որի կազմում մասնակցել է 32 հանդիպման, խփել է 27 գոլ, կատարել 17 գոլային փոխանցում։

Leave A Reply

Your email address will not be published.