ASUS-ը ներկայացրեց ROG Zephyrus G16 նոթբուքի թարմացված տարբերակը

0

Խաղային նոթբուքերի շուկան տարեցտարի կատարելագործվում է՝ օգտատերերին առաջարկելով հզոր նոթբուքեր շատ ռեսուրսներ պահանջող խաղերի համար: Արտադրողները կիրառում են արհեստական բանականության վերջին տեխնոլոգիաները՝ առավելագույն արդյունավետությունն ու հեշտ օգտագործումն ապահովելու համար: 

Նման նորամուծությունների վառ օրինակներից է ASUS-ի նոր խաղային նոթբուքը։ Ընկերությունը թողարկել է հանրահայտ ROG Zephyrus G16 նոթբուքի նոր տարբերակը։ Սա առաջին նոթբուքն էր, որը ստացել էր անթերի ROG Nebula OLED էկրանը: Դիսփլեյից բացի, նոթբուքն առանձնանում է  բարձր արդյունավետություն և կայունություն ապահովող բնութագրերով՝ նույնիսկ առավելագույն բեռնվածության պայմաններում։ 

Այս հոդվածում ավելի մանրամասն կանդրադառնանք այն հատկանիշներին, որոնց շնորհիվ ROG Zephyrus G16-ը 2024 թվականին խաղային նոթբուքերի սեգմենտի առաջատարներից մեկն է: 

Ինչո՞վ է 2024 թվականի Zephyrus G16-ը տարբերվում նախորդ մոդելից

Թվում էր, թե 2023 թվականի մոդելը բոլորին ապշեցրել է իր բնութագրերով, սակայն ASUS-ի ինժեներները դրանով չսահմանափակվեցին։ 2024 թվականի նոր մոդելը առկա է շուկայում ինչպես Intel (GU605), այնպես էլ AMD (GA605) պրոցեսորներով։ Տեսնենք, թե ինչով է տարբերվում նոր ROG Zephyrus G16-ը (GA605):

Արտադրողականություն. 2024 թվականի մոդելը հագեցած է AMD Ryzen AI 9 HX 370 պրոցեսորով և NVIDIA GeForce RTX 4070 գրաֆիկական քարտով, ինչը թույլ է տալիս ավելի արդյունավետ աշխատել AI-ի խնդիրների վրա:

Թարմացված հովացման համակարգ. առաջադեմ հովացման համակարգ երեք օդափոխիչներով և ռադիատորով, որը զբաղեցնում է պատյանի ողջ լայնությունը և բարելավում է սարքի ջերմաստիճանը։

Չափսերը և ստեղնաշարը․ օգտատիրոջ հարմարության համար արտադրողները ստեղները դարձրել են էլ ավելի մեծ և մեծացրել են թաչփադի չափսերը: Բացի դրանից, նոթբուքն էլ ավելի բարակ ու թեթև է դարձել՝ պահպանելով ալյումինե ամուր կորպուսը։

Եկեք դիտարկենք բոլոր բնութագրերը հերթականությամբ:

Դիզայն և պորտեր 

Արտաքինից նոթբուքը չի տարբերվում Intel-ի 2024 թվականի մոդելից (GU605): ROG Zephyrus G16 (GA605) հասանելի է երկու նորաոճ գույնով՝ մոխրագույն և էլեգանտ Platinum White: Ալյումինե կորպուսը պատրաստված է բարձր ճշգրտության հաստոցների միջոցով և անցնում է մշակման մի քանի փուլ: Սա սարքին տալիս է պրեմիում տեսք և ամրություն, մինչդեռ դրա փայլատ ծածկույթն էլեգանտություն է հաղորդում: Դիզայնի հիմնական լուծումը նոթբուքի կափարիչի վրա գտնվող LED Slash Lighting-ն է, որը հատում է այն անկյունագծով: Օգտատերերը կարող են ընտրել տարբեր գույներ և լուսային էֆեկտներ:

Ինչպես արդեն նշել ենք, նոթբուքը շատ կոմպակտ է: Ի տարբերություն նախորդ մոդելների՝ նոր Zephyrus G16 2024-ը կշռում է 1,85 կգ՝ 2+կգ-ի փոխարեն և ունի ընդամենը 1,49 սմ հաստություն՝ միաժամանակ պահպանելով զարմանալի արտադրողականությունը խաղերի և առօրյա առաջադրանքների կատարման համար: 

Բացի դրանից, արտադրողներն առաջարկում են ավելի մեծ բարձրախոսներ՝ բարելավված ցածր հաճախականությունով: Այն նաև ունի AURA հետին լուսավորված ստեղնաշար և հարմարավետ, ավելի մեծ թաչփադ: 

Պորտերի հավաքածուն ներառում է մի զույգ Type-A USB 3.2, USB Type-C՝ DisplayPort 2.1-ի և Power Delivery 3.0-ի աջակցությամբ, USB4, SD հիշողության քարտի սլոթ, աուդիո միակցիչ և HDMI 2.1:

Արտադրողականություն

Նոր ROG Zephyrus G16-ը հագեցած է հզոր AMD Ryzen™ AI 9 HX 370 պրոցեսորով, որը նոր մակարդակի է հասցնում հաշվողական հնարավորությունները: 12 միջուկով և 24 հոսքով պրոցեսոր, որն ապահովում է բարձր արտադրողականություն ցանկացած առաջադրանքի համար։ Եվ, իհարկե, այս նոթբուքը տարբերում է այլ մոդելներից ներկառուցված AMD Ryzen AI XDNA 2 նեյրոնային պրոցեսորի շնորհիվ, որը կարող է մշակել մինչև 50 TOPS (տերա գործողություն վայրկյանում)։ Այսինքն սա իդեալական է AI-ի հավելվածների համար, ներառյալ Windows Copilot-ի նման գործիքները: Ինտեգրված Radeon™ 890M գրաֆիկական չիպի հետ միասին, որն ավելացնում է 31 TOPS, այս համակարգը երաշխավորում է բացառիկ արտադրողականություն խաղերում և ստեղծագործական հավելվածներում:

NVIDIA GeForce RTX™ 4070 գրաֆիկական քարտ

NVIDIA GeForce RTX™ 4070 գրաֆիկական քարտը 2024 թվականի ROG Zephyrus G16-ի հիմնական առանձնահատկությունն է: Օգտագործելով վերջին DLSS 3 տեխնոլոգիան, խաղի կադրերի արագությունը զգալիորեն բարելավվել է: AI-ն օգնում է ստեղծել լրացուցիչ կադրեր և բարելավել պատկերի որակը: Սա հատկապես օգտակար է ինտենսիվ խաղերում, ինչպիսիք են Cyberpunk 2077-ը և Alan Wake 2-ը, որտեղ DLSS 3-ը կրկնապատկում կամ նույնիսկ բազմապատկում է FPS-ը՝ պահպանելով բարձր դետալիզացիան: AI-ի շնորհիվ գրաֆիկական քարտերը կարող են բարելավել կետայնությունը և տեքստուրաների որակը՝ միաժամանակ նվազեցնելով համակարգի ծանրաբեռնվածությունը:

Գեյմերները նաև կգնահատեն NVIDIA Reflex տեխնոլոգիան, որը նվազեցնում է մուտքային ուշացումը և բարելավում արձագանքման հնարավորությունը ավելի քան 100 խաղերում, օրինակ՝ Dota 2-ում և Fortnite-ում: Սա Zephyrus G16-ը դարձնում է իդեալական սարք կիբերսպորտի մարզիկների համար:

Բացի դրանից, նման գրաֆիկական քարտի շնորհիվ սա պարզապես խաղային նոթբուք չէ, այլ ունիվերսալ սարք: NVIDIA քարտը արագացնում է Adobe Firefly-ի և այլ ստեղծագործական գործիքների հավելվածները՝ օգնելով օգտատերերին ավելի արագ մշակել պատկերները, խմբագրել տեսանյութերը և ավտոմատացնել առօրյա առաջադրանքները:

Այսպիսով, այս գրաֆիկական քարտը կարող է կատարել չափազանց բարդ առաջադրանքներ, նույնիսկ եթե բացել եք մի քանի AI հավելված միաժամանակ:

Մշտապես բարձրորակ դիսփլեյը

ROG Zephyrus G16-ն առանձնանում է տպավորիչ ROG Nebula OLED էկրանով: Այս 2,5K կետայնությունով և 240 Հց թարմացման արագությամբ էկրանն ապահովում է աներևակայելի պարզ և հարթ պատկեր՝ դարձնելով այն իդեալական խաղերի համար: OLED տեխնոլոգիայի շնորհիվ ստանում ենք հարուստ, խորը երանգներ, իսկ 1,000,000:1 ցայտագունությունը ապահովում է վառ պատկեր։ 

NVIDIA G-SYNC-ի աջակցության շնորհիվ ստանում եք աներևակայելի հարթ գրաֆիկա: Այս տեխնոլոգիան համաժամացնում է էկրանի թարմացման արագությունը գրաֆիկական քարտի աշխատանքի հետ՝ կանխելու պատկերի հատվածավորումը: Սա հատկապես կարևոր է արագ տեմպով խաղերում, որտեղ յուրաքանչյուր վայրկյան կարող է վճռել ճակատամարտի ելքը: 

G-SYNC-ի շնորհիվ պատկերը մնում է հարթ, նույնիսկ եթե կադրերի արագությունը նվազում է: Օրինակ՝ պատկերացրեք, որ խաղում եք շութեր: Ինտենսիվ կրակահերթերի ժամանակ կադրերի արագությունը կարող է անսպասելիորեն նվազել, ինչի հետևանքով պատկերը կարող է «թրթռալ և դողալ»: Այնուամենայնիվ, G-SYNC-ի շնորհիվ էկրանի թարմացման արագությունը ակնթարթորեն հարմարվում է փոփոխություններին, և պատկերը մնում է հարթ՝ չշեղելով ձեզ խաղալու պրոցեսից:  

Հովացման համակարգ

Զարմանալի չէ, որ նման բնութագրերի պարագայում արտադրողները մշտապես աշխատում են հովացման համակարգը բարելավելու ուղղությամբ, որպեսզի նոթբուքը կարողանա դիմակայել ծանրաբեռնվածությանը: Խելացի հովացման համակարգը ներառում է 2-րդ սերնդի Arc Flow օդափոխիչներ, որոնք արդյունավետորեն հեռացնում են ջերմությունը պրոցեսորից և գրաֆիկական պրոցեսորից: Երրորդ լրացուցիչ օդափոխիչն օգնում է տաք օդը հղել դեպի ռադիատորներ՝ բաղադրիչները սառը պահելու համար՝ նույնիսկ երկար խաղերի կամ տեսանյութերի ցուցադրման ժամանակ: 

Բացի դրանից, հեղուկ մետաղը օգտագործվում է որպես ջերմային ինտերֆեյս, ինչը զգալիորեն բարելավում է ջերմության հեռացումը՝ նվազեցնելով պրոցեսորի ջերմաստիճանը։ Անաղմուկ ռեժիմը ակտիվանում է, եթե չեք օգտագործում նոթբուքն առավելագույն ծանրաբեռնվածությամբ, և պրոցեսորի ջերմաստիճանը չի գերազանցում որոշակի մակարդակը:

Ամփոփում

2024 թվականի ROG Zephyrus G16 նոթբուքը ցույց է տալիս, ինչպես է ASUS-ն օգտագործում AI-ի վերջին տեխնոլոգիաները՝ առաջարկելով նորարար սարքեր ցանկացած ճաշակի համար: DLSS 3-ի աջակցությամբ հզոր գրաֆիկական քարտով, բարձրորակ պրոցեսորով, OLED էկրանով և հովացման առաջադեմ համակարգով այս նոթբուքը խաղերում ապահովում է բացառիկ արտադրողականություն: 

Այնուամենայնիվ, այս նոթբուքն ավելի շատ հնարավորություններ ունի, քան պարզապես գեյմերների համար նախատեսված սարքը։ Այն կարող է հեշտությամբ կարգավորել ռենդերինգը, մեդիա ֆայլերի մշակումը և կառավարել պրոֆեսիոնալ հավելվածները: ASUS-ը շարունակում է ներդնել արհեստական բանականությունն իր բոլոր սարքերում՝ դարձնելով դրանք ունիվերսալ նոթբուքեր, որոնք կարող են օգտագործվել բազմաթիվ սցենարներում՝ լինի դա խաղ, աշխատանք, թե ստեղծագործական առաջադրանք։

Leave A Reply

Your email address will not be published.