Միք Ջագերի սիրելիին ամենևին չի մտահոգում իր և լեգենդար ռոքերի 44-ամյա տարիքային տարբերությունը
Միք Ջագերի սիրելիին՝ Մելանի Համրիքին, ամենևին չի մտահոգում իր և լեգենդար ռոքերի 44-ամյա տարիքային տարբերությունը։
37-ամյա Համրիքը և 81-ամյա Ջագերը հանդիպում են ավելի քան 10 տարի և ունեն 7-ամյա որդի՝ Դևերո: The Times-ին տված նոր հարցազրույցում նախկին բալերինան խոսել է տարիքային տարբերությանը չանդրադառնալու իր որոշման մասին։
«Ես չեմ մտածում այդ մասին: Ամեն մեկն իր կարծիքը կունենա։ Եթե ուշադրություն դարձնեք, թե ինչ են մտածում ուրիշները, խնդիր կունենաք և կսկսեք վերլուծել դրանք»,- ասել է նա։
«Ես երջանի՞կ եմ։ Այո՛։ Արդյոք իմ կյանքի մարդիկ երջանի՞կ են: Այո՛։ Ես ինչ-որ մեկին վիրավորու՞մ եմ: Ոչ: Դե ուրեմն նրանք կարող են զբաղվել իրենց գործով»:
Մելանին Ջագերին առաջին անգամ հանդիպել է 2014 թվականի փետրվարին Տոկիոյում Rolling Stones-ի համերգի ժամանակ։ Նա համերգին ներկա է եղել Ամերիկյան բալետի թատրոնի այլ պարողների հետ, որտեղ նա անդամ է եղել 15 տարի, մինչև 2019 թվականին թոշակի անցնելը։