Օլիմպիադա․ Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը՝ բրոնզե մեդալակիրներ
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտված 45-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայում Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին երկու անհատական մեդալ։
Էլինա Դանիելյանը 10 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 3-րդ խաղատախտակի վրա նվաճեց բրոնզե մեդալ, հաղորդում է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջը:
Աննա Սարգսյանը 10 հնարավորից վաստակեց 8 միավոր և 4-րդ խաղատախտակին նվաճեց բրոնզե մեդալ:
Կանանց Հայաստանի հավաքականը բաժանել է 3-6-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ տեղը:
Տղամարդկանց Հայաստանի հավաքականը բաժանել է 2-6-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 6-րդ տեղը:
Տղամարդկանց և կանանց Հայաստանի հավաքականները ընդհանուր վաստակած միավորներով երրորդն են Հնդկաստանից և ԱՄՆ-ից հետո։