Շոն «Դիդի» Կոմբսի ձերբակալման ֆոնին համացանցում կրկին տարածվել են նրա եւ Ջենիֆեր Լոպեսի լուսանկարները
Ջենիֆեր Լոպեսի լուսանկարները նախկին բոյֆրենդ Շոն «Դիդի» Կոմբսի հետ անկողնում նորից ի հայտ են եկել տխրահռչակ ռեփերի սկանդալային ձերբակալման ֆոնին։
54-ամյա Դիդին կալանքի տակ է հայտնվել Նյու Յորքում, մարդկանց առեւտրի գործի հետաքննության շրջանակում, ինչի նպատակը նրանց սեքսուալ շահագործումն էր։ Նրան մերժել են ազատ արձակել գրավի դիմաց, ներկայացվել են մարդկանց առեւտրով զբաղվելու մեղադրանքներ՝ սեքսուալ շահագործման, ռեկետի եւ մարմնավաճառության նպատակով։
Սկանդալի ֆոնին՝ 2000թ. հուլիսի 4-ի երեկույթի ժամանակ Լոպեսի եւ R&B-ի հանգուցյալ կուռք Ալիայի հետ մահճակալում արված լուսանկարները մեծ տարածում են ստացել։ Լուսանկարներում երեւում են նաեւ ձայնագրման հանգուցյալ գործադիր տնօրեն Անդրե Հարելը, մոդել Նաթան Ադքոկը եւ Դեյմոն Դեշը։ Ջեյ Լոն եւ Դիդին այդ ժամանկ դեռ զույգեր էին։