Էլփոստի 10 թեմաներ, որոնք կարող են վկայել վիրուսի առկայության մասին
Չարագործները կարող են վիրուսային ծրագրակազմը (ծրագրային ապահովումը) թաքցնել տարբեր թեմաներով նամակներում՝ ուշադրությունը շեղելու համար, ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանն ասել են Solar ընկերությունների խմբից։
Ընկերությունը նշել է հանցագործների կողմից օգտագործվող քողարկման տասը ամենատարածված տեսակները: Խոսքը էլփոստով ուղարկվող նամակի հետևյալ թեմաների մասին է՝ «Նախարարության հրաման. անհապաղ ընթերցել», «Խոցելիությունների ցանկ՝ Ռուսաստանի տեխնիկական և արտահանման վերահսկողության դաշնային ծառայությունից», «Փոստարկղը լիքն է», «Առաքման փաստաթղթեր», «Վճարման հանձնարարական», «Համակարգի սխալ․ նամակը չի առաքվել», «Մինչդատական հայց», «Հաշվի նոր ռեկվիզիտներ», «Փոխադարձ հաշվարկների հաշտեցման ակտ», «Առևտրային առաջարկի պատճենը»։
Ինչպես նշում է ընկերությունների խումբը, սպամ, ֆիշինգային կայքեր տանող հղումներ կամ վնասակար ծրագրեր պարունակում են բոլոր նամակների 34%-ը, որոնք ռուսական ընկերությունները ստանում են էլեկտրոնային փոստով: Հարձակվողներն ամենից հաճախ վնասակար ֆայլերը քողարկում են որպես գրասենյակային փաստաթղթեր docx, xls և pdf ձևաչափերով:
Solar-ը նաև նշել է, որ էլեկտրոնային փոստի ամենահայտնի ծրագրերը տրոյական վիրուսներն են, որոնք հանցագործներին հասանելի են դարձնում օգտատերերի համակարգերը, rootkit-երը, որոնք անհրաժեշտ են վերահսկողությունը ձեռք բերելու համար և այլ վիրուսներ: Միաժամանակ, տրոյական վիրուսները (76%) վարկանիշային աղյուսակում մեծ տարբերությամբ զբաղեցնում են առաջին տեղը։