Պլատինի․ Իմ սերնդի մարդիկ այլեւս չեն դիտում ֆուտբոլ
Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ՈՒԵՖԱ նախկին նախագահ, 69-ամյա Միշել Պլատինին դժգոհել է ժամանակակից ֆուտբոլից։
«Իմ սերնդի մարդիկ այլեւս չեն դիտում ֆուտբոլ, քանի որ չեն տեսնում իրենց այսօրվա խաղում։ Հիմա շատ են շեշտը դնում գնդակ վերահսկելու վրա։
Հնարավոր է՝ ճիշտ կլինի մեկ ֆուտբոլիստով կրճատել մեկնարկային կազմը։ Այդ դեպքում ավելի շատ ազատ տարածություն կլինի խաղադաշտում։
Ես չեմ քննադատում, բայց իմ սերնդի մարդիկ, որոնք գիտեին ավելի հարձակողական ֆուտբոլ, այժմ իրենց չեն տեսնում ֆուտբոլում»,- Պլատինիի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
Պլատինին առաջարկել է նաեւ չեղարկել խաղից դուրս վիճակի կանոնը։