Մադոննայի՝ տասնամյա հնության ալբոմի վաճառքն աճել է ավելի քան 3800%-ով
Մադոննայի՝ տասնամյա հնության ալբոմի վաճառքն աճել է ավելի քան 3800%-ով, հայտնում է Forbes-ը։
«Like a Prayer»-ը կրկին հիթ դարձավ ամբողջ աշխարհում, երբ կինոդիտողները հավաքվեցին կինոթատրոններում՝ դիտելու «Deadpool»-ի վերջին թողարկումը: Չնայած երգը սկսում է զիջել դիրքերը համաշխարհային հիթ-շքերթներում, Մադոննան չի դադարում շահույթ ստանալ այս նորացված հետաքրքրությունից:
Գրեմմիի մրցանակակիրը վերջերս վերաթողարկել է իր «Like a Prayer» ալբոմը՝ որպես կոլեկցիոներ՝ արծաթե վինիլային տարբերակով: Երկարամյա երկրպագուները շտապել են գնել հատուկ թողարկումը, ինչի պատճառով ալբոմի վաճառքը նախորդ օրերի համեմատ աճել է մի քանի հազար տոկոսային կետով:
Մասնավորապես, Like a Prayer-ի վաճառքը վերջին շաբաթվա ընթացքում կտրուկ աճել է ավելի քան 3800%-ով: Ըստ Luminate-ի, Մադոննայի դասական ձայնասկավառակն ԱՄՆ-ում վաճառվել է 2000-ից մի փոքր ավելի օրինակով:
Ի հակադրություն, ալբոմը նախորդ շաբաթվա ընթացքում վաճառվել էր ընդամենը 50 օրինակով, նախքան հատուկ վինիլային հրատարակության թողարկումը։
Նման տպավորիչ վաճառքներն օգնեցին Like a Prayer-ին դեբյուտի գնալ ԱՄՆ-ի երկու չարթերում: Չնայած նրան, որ ալբոմը մեծ հաջողություն էր գրանցել, երբ առաջին անգամ թողարկվեցլ էր 80-ականներին, մինչ այժմ ալբոմը երբեք չէր հայտնվել այս հատուկ չարթերում:
Ալբոմը նաև առաջին անգամ է հայտնվում ամենավաճառվող ալբոմների ցանկում՝ դեբյուտով զբաղեցնելով 50-րդ հորիզոնականը։