Կարո՞ղ է գոտկատեղի շրջագծի չափը լյարդի քաղցկեղի զարգացման ռիսկի գործոն լինել
Հազարավոր մարդկանց կյանք խլած վարակիչ հիվանդությունների դեմ պայքարից հետո, 20րդ դարի վերջում մարդկությունը բախվեց նոր համաճարակի: Դեռ 2000 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գիրությունը հայտարարեց համաշխարհային համաճարակ, որն ամենամեծ վտանգներից է մարդու առողջության համար1: Ցավոք, մինչև 2020 թվականը գիրության տարածվածության և դրա դեմ պայքարի հետ կապված իրավիճակը եղել է անմիխիթար։ Ըստ 2014 թվականին կատարված վերլուծության տվյալների 1980-ից 2013 թվականների ընթացքում ոչ մի երկիր չի կարողացել կանգնեցնել բնակչության շրջանում գիրության դեպքերի աճը2։ ԱՀԿ-ի կանխատեսումների համաձայն՝ մինչև 2030 թվականը աշխարհի բնակչության 60%-ը կունենա ավելորդ քաշ, իսկ մոտ 30%-ը կգնահատվի որպես գեր3:
Լյարդի քաղցկեղ և գիրություն. արդյո՞ք կապ կա:
Լյարդի քաղցկեղը չարորակ ուռուցքների սանդղակում զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը տղամարդկանց շրջանում և իններորդն է՝ կանանց շրջանում4: Հաստատված ախտորոշմամբ հիվանդների մեծ մասի ապրելիությունը կազմում է ոչ ավելի, քան մեկ տարի5, իսկ հնգամյա ապրելիության մակարդակը կազմում է 5-9%: Չարորակ ուռուցքի այս տեսակը քաղցկեղից մահացության երրորդ հիմնական պատճառն է 6:
Բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են ուղիղ կապը գիրության և լյարդի քաղցկեղի միջև։ Մարմնի զանգվածի ինդեքս-ի (ՄԶԻ=քաշի հարաբերակցությունը հասակի քառակուսու նկատմամբ) յուրաքանչյուր 5 կգ/մ2 աճի դեպքում քաղցկեղի առաջացման վտանգը մեծանում է 30%-ով: Հեպատոցելուլյար կարցինոման (լյարդի քաղցկեղի ամենատարածված տեսակը) գիրություն ունեցող պացիենտների մոտ ավելի հաճախ է առաջանում, քան նորմալ քաշ ունեցող մարդկանց մոտ9. Վիսցերալ գիրությունը (որովայնի հատվածում ճարպի կուտակումը) միանշանակ բարձրացնում է քաղցկեղի առաջացման ռիսկը10:
Ինչպե՞ս է գիրությունը բարձրացնում լյարդի քաղցկեղի վտանգը
Ինքնին գիրությունը, իհարկե, չի հանգեցնում քաղցկեղի զարգացմանը։
Լյարդի քաղցկեղի դեպքերի 80%-ը զարգանում է նախկինում գոյություն ունեցող ցիռոզի պատճառով11, որն էլ իր հերթին առաջանում է քրոնիկական բորբոքման պատճառով։ Այն կարող է առաջանալ ոչ միայն վիրուսների, այլև լյարդում ճարպաթթուների ավելորդ կուտակման, այսպես կոչված, լյարդի ոչ ալկոհոլային ճարպային դիստրոֆիայի պատճառով: Արևմուտքում դա այս օրգանի ամենատարածված պաթոլոգիան է12, իսկ Ռուսաստանում նրան բաժին է ընկնում լյարդի բոլոր հիվանդությունների 71,6%-ը13։
Լյարդի ավելցուկային ճարպը առաջացնում է կենսաքիմիական ռեակցիաների բարդ շղթա: Թթվածնի ակտիվ տեսակները կուտակվում են բջիջներում (հեպատոցիտներում), վնասում են նրանց թաղանթը և գենետիկ նյութը13։ Դա նպաստում է քրոնիկական բորբոքման զարգացմանը և հեպատոցիտների մահվանը: Զարգանում է ոչ ալկոհոլային ճարպային դիստրոֆիա։ Կուտակվում է նաև գենետիկ նյութին հասցված վնասը, ինչը հանգեցնում է ԴՆԹ-ի մուտացիաների, դա կարող է նպաստել քաղցկեղի զարգացմանը։
Լյարդի Ոչ ալկոհոլային ճարպային դիստրոֆիան (NAFLD) սերտորեն կապված է գիրության հետ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ լյարդում ավելորդ ճարպի կուտակում ունեցող հիվանդների 94%-ը ունեն ճարպակալում14:
Ի՞նչն է համարվում գիրություն
Ի՞նչ է գիրությունը և ավելորդ քաշը: Բժշկական տեսանկյունից, մարդու գիրության գնահատման հիմնական միջոցը նրա մարմնի զանգվածի ինդեքսն է (ՄԶԻ): Ցանկացած մարդ կարող է հաշվարկել այն՝ օգտագործելով հետևյալ բանաձևը՝ Քաշ (կգ)/Հասակ (մ) 2: Եթե ՄԶԻ-ը 25-ից 30 կգ/մ2 է, ապա ասում են, որ այս մարդիկ ավելորդ քաշ ունեն8: Եթե ավելորդ քաշ ունեցող մարդիկ չձեռնարկեն որոշակի քայլեր, նրանց ավելի քան 70%-ի մոտ կառաջանա գիրություն։
Եթե ՄԶԻ ≥ 30 կգ/մ2, ապա բժիշկները ախտորոշում են գիրություն, որն ունի երեք աստիճան15։
Գիրության աստիճան | ՄԶԻ, կգ/մ2 |
Առաջին աստիճան | 30-34,9 |
Երկրորդ աստիճան | 35-39,9 |
Երրորդ աստիճան | >40 |
Ուղեկցող հիվանդությունների զարգացման տեսանկյունից ամենավտանգավորը վիսցերալ գիրությունն է, երբ հիմնական ճարպը կուտակվում է կրծքավանդակի և որովայնի հատվածներում։ Այն շատ հեշտ կարելի է հայտնաբերել՝ պարզապես չափելով գոտկատեղի շրջագիծը: Տարբեր էթնիկ ծագում ունեցող մարդկանց մոտ գոտկատեղի շրջագծի շեմերը մի փոքր տարբերվում են: Եվրոպական ժողովուրդների համար վիսցերալ գիրությունը ախտորոշվում է կանանց մոտ ≥ 80 սմ գոտկատեղի շրջագծի դեպքում, տղամարդկանց մոտ՝ ≥ 94 սմ։ Համաձայն որոշ ամերիկյան կլինիկական ուղեցույցների, գոտկատեղի շրջագիծը ավելի կարևոր ցուցանիշ է, քան ՄԶԻ-ը8:
Ինչպե՞ս պայքարել ավելորդ քաշի դեմ
Գիրությունը բուժելու համար դեղեր ընդունելը պարտադիր չէ։ Ժամանակակից բժշկության մեջ, բազմաթիվ հիվանդությունների բուժման ժամանակ, առաջին պլան է մղվում հիվանդի ապրելակերպի վերանայումը։ Ճարպակալման դեպքում սննդակարգի և սովորությունների փոփոխությունները ակնհայտորեն հիմնական մեթոդներն են: ԱՀԿ-ն մշակել է առողջ սնվելու հատուկ ծրագիր, որում կարելի է առանձնացնել հինգ կարևոր կետ16.
- Միրգ և բանջարեղեն՝ օրական 400գ (բացառություն են կազմում կարտոֆիլը և մյուս բանջարեղենները, որոնք պարունակում են օսլա)
- Սնունդը պետք է լինի բազմազան, ներառելով լոբազգիներ, ընկույզներ, ձավարեղեն։
- Աղի սահմանափակումէ օրական 5 գրամից ոչ ավել։ Օգտագործեք միայն յոդացված աղ, որը նպաստում է վահանաձև գեղձի հիվանդությունների կանխարգելմանը։
- Շաքարը պետք է կազմի ամբողջ սննդակարգի ոչ ավել քան 10%ը (12 թեի գդալ)։ Այս քանակը ներառում է ամբողջ շաքարը (հյութերի, մրգերի, յոգուրտների և այլ սննդամտթեքների մեջ պարունակվող)։
- Ճարպի պարունակությունը սննդակազմի մեջ պետք է լինի 30%-ից պակաս (նախընտրությունը պետք է տրվի հետևյալ մթերքներին․ ձուկ, ընկույզ, ձիթապտղի և արևածաղկի յուղ և այլն):
- Խիստ սահմանափակել ալկոհոլի կիրառումը։
Դիետայից բացի շատ կարևոր է ֆիզիկական ակտիվությունը։ Առողջությունը պահպանելու համար ցանկացած մարդու պետք է շաբաթական առնվազն 150 րոպե կամ օրական ավելի քան 30 րոպե աերոբիկ ֆիզիկական ակտիվություն: Վարժությունների անհրաժեշտ ինտենսիվության օրինակ է արագ քայլելը, որի ժամանակ դժվար է զրուցակցի հետ խոսել17: Եթե ցանկանում եք նիհարել, պետք է շաբաթական 200–300 րոպե մարզվել։ Կարևոր է հասկանալ, որ ֆիզիկական ակտիվությունը, նույնիսկ առանց քաշի կորստի, նպաստում է երկարակեցությանը18:
Այսպիսով, գոտկատեղի շրջագիծը դառնում է գործոն, որը կարող է ազդել լյարդի քաղցկեղի զարգացման վրա: Հաճախ այն երևույթները, որոնք առաջին հայացքից շատ կարևոր չեն, կարող են լինել կյանքի համար վտանգավոր հիվանդությունների նախադրյալ, օրինակ՝ ավելորդ քաշը կարող է դառնալ լյարդի քաղցկեղի պատճառ։ Այդ իսկ պատճառով կարևոր է հետևել քաշին, գոտկատեղի շրջագծի ցուցանիշին, վարել առողջ ապրելակերպ և իրականացնել լյարդի հիվանդությունների կանխարգելում, իսկ ռիսկի գործոնների առկայության դեպքում անցնել կանոնավոր սկրինինգ:
Սեպտեմբերը՝ Հեպատոցելուլյար կարցինոմայի իրազեկման ամիսն է
Անցեք լյարդի սկրինինգ՝ եթե ունեք ռիսկի որևէ գործոն։
Վաղ հայտնաբերումը ՝ արդյունավետ բուժման գրավականն է։
Գրականություն
- Tsigos C., Hainer V., Basdevant A., и др. Management of Obesity in Adults: European Clinical Practice Guidelines // Obes. 2008. Т. 1. № 2. С. 106–116.
- Ng M., Fleming T., Robinson M., и др. Global, regional, and national prevalence of overweight and obesity in children and adults during 1980–2013: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2013 // Lancet. Т. 384. № 9945. С. 766–781.
- Ассоциация эндокринологов России. Лечение ожирения у взрослых. Клинические рекомендации // 2019.
- Torre L.A., Bray F., Siegel R.L., и др. Global Cancer Statistics, 2012 // CA a cancer J. Clin. 2015. Т. 65. № 2. С. 87–108.
- Marengo A., Rosso C., Bugianesi E. Liver Cancer: Connections with Obesity, Fatty Liver, and Cirrhosis // Annu. Med. 2016. Т. 67. № 1. С. 103–117.
- iarc.fr/today/data/factsheets/cancers
- Каприн А. Д., Старинский В. В., Шахзадова А. О. Состояние онкологической помощи населению России в 2021 году. − М.: МНИОИ им. П. А. Герцена − филиал ФГБУ «НМИЦ радиологии» Минздрава России, 2022. − илл. – 239 с. ISBN 978-5-85502-275-9
- Ryan D.H., Kahan S. Guideline Recommendations for Obesity Management // Med. North Am. 2018. Т. 102. № 1. С. 49–63.
- Chen Y., Wang X., Wang J., и др. Excess body weight and the risk of primary liver cancer: an updated meta-analysis of prospective studies // Eur J Cancer. Т. 48. № 14. С. 2137–2145.
- Schlesinge S., Aleksandrova K., Pischon T., и др. Abdominal obesity, weight gain during adulthood and risk of liver and biliary tract cancer in a European cohort. // Int J Cancer. Т. 132. № 3. С. 645–657.
- Coskun M. Hepatocellular Carcinoma in the Cirrhotic Liver: Evaluation Using Computed Tomography and Magnetic Resonance Imaging. Exp Clin Transplant. 2017 Mar;15(Suppl 2):36-44. doi: 10.6002/ect.TOND16.L10. PMID: 28301997.
- Alzahrani B., Iseli T., Hebbard L. Non-viral causes of liver cancer: does obesity led inflammation play a role? // Cancer Lett. 2014. Т. 345. № 2. С. 223–229.
- Ивашкин В.Т. и соавт. Клинические рекомендации по диагностике и лечению неалкогольной жировой болезни печени Российского общества по изучению печени и Российской гастроэнтерологической ассоциации. РЖГГК 2(2016), 24 — 42
- Marrero J., Fontana R., Su G., и др. NAFLD may be a common underlying liver disease in patients with hepatocellular carcinoma in the United States // Hepatology. Т. 36. С. 1349–1354.
- Министерство здравоохранения, коллектив авторов. Рекомендации по ведению больных с метаболическим синдромом. Клинические рекомендации // 2013.
- Organization W.H. Interventions on diet and physical activity: what works: summary report // 2009.
- Jensen M., Ryan D., Donato K., и др. Guidelines (2013) for managing overweight and obesity in adults // Obesity. Т. 22. № 2. С. 1–40.
- Donnelly J., Blair S., Jakicic J. American College of Sports Medicine Position Stand. Appropriate physical activity intervention strategies for weight loss and prevention of weight regain for adults // Med Sci Sport. 2009. Т. 41. № 2. С. 459–471.