Բրեդ Փիթի սիրավեպը Ինես դե Ռամոնի հետ գնալով ավելի «լուրջ» է դառնում

0

Բրեդ Փիթի սիրավեպը Ինես դե Ռամոնի հետ գնալով ավելի «լուրջ» է դառնում։ 60-ամյա դերասանը «շատ նվիրված» է 31-ամյա Ինեսին և իրենց հարաբերությունների ապագային։ «Նրանք շատ սիրահարված են»,-ասել է աղբյուրը Us Weekly-ին:

Ինսայդերը նաև հավելել է, որ զույգի հայտնվելը Վենետիկի կինոփառատոնին «մեծ իրադարձություն» էր։ Մեկ այլ աղբյուր պարբերականին հայտնել է, որ նրանք մտերմացել են, քանի որ երկուսն էլ «սրտով հիպիներ» են, ինչպես նաև կիսում են կիրքը արվեստի և երաժշտության նկատմամբ:

«Բրեդը Ինեսին ծանոթացնում է իր ընկերների հետ, քանի որ նրան հաճելի է Ինեսի կողքին լինելը»,-ասել է աղբյուրը: «Նա Բրեդի մեջ անթնացնում է լավագույն հատկությունները»։ «Բրեդի և Ինեսի միջև ամեն ինչ լուրջ է»,- գրել է պարբերականը:

Վերջին տարիներին դե Ռամոնը աջակցել է Փիթին՝ նախկին կնոջից՝ Անջելինա Ջոլիից դժվարին ամուսնալուծության ժամանակ:

«Նրա աջակցությունը ցույց է տվել Բրեդին, թե ով է նա իրականում որպես ընկեր»,-ասել է աղբյուրը: «Դա շատ մեծ նշանակություն ուներ Փիթի համար, ինչն ավելի մտերմացրեց նրանց: Բրեդը շատ վերելքներ ու վայրէջքներ է ունեցել, և [Ինեսը] եղել է նրա հենարանը այդ ամենում: Նա իսկապես լավ սիրտ ունի»:

Leave A Reply

Your email address will not be published.