«Ուդինեզեն» 13 տարում առաջին անգամ Ա Սերիայի առաջատարն է

0

Իտալիայի առաջնության չորս տուրից հետո առաջատարն «Ուդինեզեն» է, որը չորրորդ տուրում 3:2 հաշվով հաղթել էր «Պարմային» եւ ունի 10 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող «Նապոլին» հետ է 1 միավոր։

Նախորդ անգամ «Ուդինեզեն» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը միայնակ գլխավորել էր 2011-2012 թվականների մրցաշրջանում։ Այն ժամանակ «Ուդինեզեն» առաջնության առաջին 7 խաղերում պարտություն չէր կրել՝ վաստակելով 15 միավոր։

Leave A Reply

Your email address will not be published.