Մահացել է կրկնակի օլիմպիական չեմպիոն Օթիս Դեւիսը
92 տարեկանում մահացել է կրկնակի օլիմպիական չեմպիոն, ամերիկացի աթլետ Օթիս Դեւիսը, հաղորդում է World Athletics-ը։
Դեւիսը 1960թ․ Հռոմի Օլիմպիական խաղերում տիտղոսները նվաճել է 400 մետր վազքում եւ 4 անգամ 400 մետր փոխանցումավազքում։
Նա առաջինն է 400 մետրը վազել 45 վայրկյանից առագ՝ սահմանելով աշխարհի ռեկորդ։
400 մետր վազքի աշխարհի ռեկորդն այժմ հավասար է 43,03 վայրկյանի եւ պատկանում է հարավաֆրիկացի Ուեյդ վան Նիկերկին։